«Պարի Սեն-Ժերմեն»-ի կիսապաշտպան Մարկո Վերատին ստիպված կլինի փոխել ակումբային գրանցումը, եթե չստանա ավելի շատ խաղաժամանակ: Այդ մասին է հայտնում Sports Direct News-ը:
21-ամյա Վերատիի դժգոհությունը պայմանավորված է այն փաստով, որ հունվարին «Նյուքասլ»-ից տեղափոխված Յոհան Կաբայը տեղ է զբաղեցնում հիմնական կազմում և ավելի հաճախ ընդգրկվում մեկնարկային կազմում, քան երիտասարդ իտալացին:
Տաղանդավոր ֆուտբոլիստի տրանսֆերի ձեռքբերման միակ թեկնածուն դեռ «Մանչեսթեր Յունայթեդ»-ն է:







































