Կառավարության ծրագրի համատեքստում ինչպե՞ս կգնահատեք երկրի տնտեսական վիճակը, կառավարության որդեգրած կուրսը «Առաջին լրատվական»-ի հարցին «168 ժամ»-ի տնտեսական մեկնաբան Արա Գալոյանը պատասխանեց․ «Գիտեք՝ իմ մոտ այն տպավորությունն է, որ երկրում տնտեսական կյանքը դրված է պաուզայի վրա։ Սովորաբար, երբ խիստ, պատժող լիդեր ունեցող հիմնարկում աշխատակիցները սխալվելու դեպքում պատժվում են, ապա աշխատակիցներն այդ հիմնարկում հակված են չաշխատելու․ ոչինչ չանել, որովհետև սխալի համար կպատժվեն։ Իմ մոտ հիմա այն տպավորությունն է, որ մեր պաշտոնատար անձանց մի մասը գերադասում է ոչինչ չանել, որպեսզի սխալի դեպքում չնկատվեն՝ սխալը չի ներվում»։
«Երկրի տնտեսական իրավիճակը ներկայացնող ամենացայտուն օրինակը Երևանի ՋԷԿ-ի շինարարության հետ կապված իտալական կազմակերպության հետ կնքած պայմանագիրն է։ Դեռևս 2017-ի մարտին նախնական աշխատանքներ տարվել էին, նախատեսված էր, որ կառավարությունը վերջնական պայմանագիր կկնքի 2018-ի մայիսին։ Իշխանափոխությունից հետո, մայիսին պայմանագիրը չստորագրվեց․ հասկանալի էր՝ նոր վարչապետ, նոր թիմ։ Պետք է կառուցվեր 250 մեգավատանոց նոր ջերմակայան, որի ընդհանուր արժեքն իտալացիները գնահատում էին 300 միլիոն դոլար․ նրանք պատրաստ էին ներդնել 300 միլիոն դոլար և կառուցել նոր ՋԷԿ։ Այս ֆոնի վրա նոր իշխանությունները գերադասում էին ալտերնատիվ էներգիան։ Այդ դեպքում ինչ ՋԷԿ-ի մասին է խոսքը, եթե նրանք խոսում էին արևային էներգիայի, բարձր տեխնոլոգիաների, ՏՏ ոլորտի մասին»,- հավելեց Արա Գալոյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։










































