ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Փոմփեոն Վիետնամ է ժամանել։ Այս մասին հաղորդում է The Hill-ը։
Փոմփեոն կմասնակցի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հանդիպմանը, որը տեղի կունենա Հանոյում, փետրվարի 27-28-ին։
Հետո պետքարտուղարը Ֆիլիպիններ կուղևորվի, որտեղ կհանդիպի երկրին նախագահ Ռոդրիգո Դուտերտեի հետ։









































