Lenta.ru-ի փոխանցմամբ՝ Ճապոնիան մերժել է վրացական իշխանություններին, ովքեր խնդրել են այսուհետ «Վրաստան» բառի փոխարեն գործածել «Ջորջիա» բառը։ Այս մասին հայտարարել է Ճապոնիայի ԱԳՆ-ի՝ Կենտրոնական Ասիայի ու Կովկասի բաժինը։
Վերջինիս խոսքերով՝ Ճապոնիայի կառավարությունը չի դիտարկում տվյալ հարցը։
Հիշեցնենք, որ Վրաստանն այսուհետ իրեն «Ջորջիա» անվանելու խնդրանքով դիմել էր մի շարք երկրներին, սակայն վրացական այդ նախաձեռնությունն առայժմ դրականորեն է ընդունել միայն Հարավային Կորեան, մինչդեռ Լատվիան մերժել էր այն։









































