Monday, 22 06 2026
Իսրայելը չի հեռանա Լիբանանի հարավից․ Նեթանյահու
23:50
Իսպանիան առանց դժվարության հաղթեց Սաուդյան Արաբիային
23:40
Իրանի պատվիրակությունը լքել է Շվեյցարիայում ընթացող բանակցությունների վայրը
23:30
Հնագույն հրաշքի նոր շունչ․ Պարթենոնը՝ վերականգնված տեսքով
Ընդդիմադիր ուժերի դիմումները միավորվել են և քննվելու են հունիսի 26-ին․ ՍԴ
23:10
167 000 դոլարանոց աթոռ, որը փոխում է գույնը՝ կախված լույսից
Սևանա լճի մակարդակի բարձրացումը այսօրվա դրությամբ կազմել է 50 սմ
22:50
Մինիոնները վերադառնում են՝ այս անգամ որպես կինոռեժիսորներ
Վերջին 4 տարում Երևանում ստեղծվել է մոտ 60 հա կանաչապատ տարածք
22:30
NASA-ի գաղտնազերծված նյութերը նոր շոկային քննարկում են առաջացրել Լուսնի մասին
Ե՛վ նոր դպրոց, և՛ նոր մանկապարտեզ՝ Զառ բնակավայրում․ Ռոմանոս Պետրոսյան
22:10
Լուվրի ղեկավարությունը ահազանգում է՝ թանգարանը քայքայվում է
Մոսկվան այլևս գլխավոր խաղացողը չէ. Երևանի և Բաքվի շահերը համընկնում են արտաքին ապակայունացման դեմ
21:50
Ինչո՞ւ է ծովի ջուրը աղի, իսկ գետերինը՝ քաղցրահամ
«Թավշյա» հանդուրժողականության գինը․ ՌԴ միջամտությունը հարվածեց հենց Փաշինյանին
21:30
Ռոբին Հուդին ապաստան տված 1200-ամյա կաղնին «մահացել» է
Ռուսաստանը ի վիճակի չէ պաշտպանելու Ղրիմը՝ կայսերական հպարտության խորհրդանիշը. անհույս վիճակ է
21:09
«Սարդ-մարդը․ Նոր օր» ֆիլմի առաջին մեծ թրեյլեր շուտով էկրաններին
Կենտրոնական Ասիան հաղթահարում է «Ռուսաստանի նախաբաղնիքի» բարդույթը
20:45
Պիկասո և 17 կգ հաշիշ. Ֆրանսիայում գտել են 15 միլիոն եվրո արժողությամբ գողացված կտավը
20:30
«Վարդագույն» էկզոմոլորակի անակնկալը
20:15
Էբոլա վիրուսի Բունդիբուջիո շտամի դեմ մշակվում են երեք նոր պատվաստանյութ
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
19:50
«Գրեմմի» մրցանակաբաշխության նոր անվանակարգերն ու կանոնների փոփոխությունները
Ողբերգություն Ներքին Գետաշենում. 17-ամյա պատանին խեղդվել է Արգիճի գետում
19:30
Ե՞րբ է լինելու այս տարվա ամենաերկար օրը
19:20
Կանադայում հայտնաբերվել է շուրջ 2 մլրդ տարեկան ջրային պաշար
19:10
Հայտնաբերվել է Մոցարտի կորած ձեռագիրը
19:00
Իրանի և ԱՄՆ-ի միջև ձեռք է բերվել պայմանավորվածություն. Պակիստանի ԱԳՆ ղեկավար
18:50
Ջեյ Դի Վենսը հայտնել է Իրանի հետ բանակցություններում առաջընթացի մասին

«Իրականությունը ցույց կտա, թե որքան անկախ եմ ես». Զուրաբիշվիլի

«Իրականությունը ցույց կտա, թե որքան անկախ եմ ես»: Այս մասին Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է «France 24» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում, տեղեկացնում է «Գրուզիա Online»-ը:

Ինչպես նշել է Զուրաբիշվիլին, Բիձինա Իվանիշվիլին ոչ մի ազդեցություն չունի իր քաղաքականության վրա: «Կառավարող կուսակցությունն ինձ պաշտպանելու ընտրություն կատարեց, երբ արշավն արդեն ընթանում էր, և ես նախագահի թեկնածու էի: Ես ոչ մի նախնական կոնսուլտացիա կամ ոչ մի կարգի համաձայնություն չեմ ունեցել այն բանի շուրջ, թե ինչ պետք է անեմ նախագահի պաշտոնում: Ես այժմ նախագահ եմ ընտրված վեց տարի ժամկետով: Դա ամենաերկարատև մանդատն է Վրաստանի պատմության մեջ: Ես իմ թեկնածությունը չեմ առաջադրելու հաջորդ ընտրություններում, ինչն ինձ լիակատար անկախություն է ընձեռում, որն ինձ խոստացել է կառավարող կուսակցությունը: Նրանք ինձ համոզեցին, որ ես լիովին անկախ կլինեմ: Մենք կտեսենք, իրականությունը ցույց կտա, թե ես որքան եմ անկախ: Կարծում եմ, որ ես դրանով հայտնի եմ Վրաստանում և Վրաստանի սահմաններից դուրս»,- հայտարարել է Վրաստանի նախագահը:

Հարցազրույցում Զուրաբիշվիլին նաև հայտարարել է, որ լավատեսությամբ է համակված Վրաստանի եվրոպական և եվրատլանտյան ինտեգրացման հարցում: Նրա խոսքով՝ նշանակություն չունի, որ Վրաստանն աշխարհագրական առումով ցամաքային սահման չունի Եվրամիության հետ: «Մենք ծովային սահման ունենք: Ես կարծում եմ, որ Եվրամիության ներսում իրադարձությունները փոխվում են շատ արագ: Գտնում եմ, որ այն փոփոխությունների գործընթացում, որոնք ապրում է ԵՄ-ն, հնարավոր է, հաջողվի ավելի շատ տեղ գտնել Վրաստանի համար, քան առաջ, երբ Եվրամիությունում ամեն ինչ պարզորոշ էր»,- հայտարարել է Զուրաբիշվիլին: Ինչ վերաբերում է ՆԱՏՕ-ին անդամակցությանը, Սալոմե Զուրաբիշվիլիի խոսքով՝ Հյուսիսատլանտյան դաշինքին ինտեգրացումը Վրաստանին ավելի մեծ անվտանգություն կապահովի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում