Wednesday, 01 07 2026
ՀՀ դեսպանն ու Լիբանանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը քննարկել են ոլորտային հետաքրքրություն ներկայացնող հարցեր
Հայաստանի և Կորեայի ՇՄ նախարարները քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Արևելագիտության ինստիտուտի և Մանկավարժական համալսարանի միջև կնքվել է համագործակցության հուշագիր
Հորդոր վարորդներին․ ամռանը ավտոմեքենայում չթողնեք վտանգավոր իրեր
Հառիճավանք վանական համալիրի եկեղեցու որմնանկարները վերականգնվում են․ ԿԳՄՍՆ
Ամենաշոգ օրը կլինի հուլիսի 3-ը, այնուհետև տեղումներ են սպասվում. Սուրենյան
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է ՆԳՆ 112 Օպերատիվ կառավարման կենտրոն
Հուշանվեր՝ նվիրված ՀՀ գլխավոր դատախազության վարչական շենքի 90-ամյակին. պատմություն, ճարտարապետություն, ժառանգություն
ՊՆ-ում նոր նշանակումներ են կատարվել
23:25
Եվրամիությունը մտադիր է մինչև 200 միլիոն եվրոյի դրամաշնորհներ ներդնել Հարավային Կովկասում․ Ուրսուլա ֆոն դեր Լայեն
23:24
Վենեսուելայում ազգային սուգ են հայտարարել երկրաշարժի զոհերի հիշատակին
23:22
Քեյնի դուբլը հաղթանակ պարգևեց Անգլիայի հավաքականին
Ամենատաք հուլիսը դիտվել է 2018 թվականին
ՀՀ նախագահն ու Կանադայի դեսպանը քննարկել են մի շարք հարցեր
Անցած 1 օրում գրանցվել է 12 ավտովթար․ 3 մարդ զոհվել է
22:50
Թրամփը քննադատել է իր մասին գրված նոր գիրքը
Երևանում մեկնարկած եվրոպական դատախազների երկխոսության հայկական հարթակի համաժողովում կքննարկվեն ոլորտին առնչվող մի շարք հարցեր
22:30
Վենեսուելայում երկրաշարժից մեկ շաբաթ անց՝ դեռ կենդանի մարդիկ են դուրս բերում փլատակներից
22:20
«Նոա»-ն նոր աջ պաշտպան ունի
22:10
Մարոկկոն պատմություն է կերտել ԱԱ-2026-ում
ԵԱՏՄ-ում ՀՀ մասնակցությունը դե-ֆակտո սառեցված է, ի տարբերություն ՀԱՊԿ-ի՝ ռուսների ձեռքով
21:50
Հայտնի է ՀՀ-ի 10 լավագույն շախմատիստներն ու շախմատիստուհիները
Ֆոն դեր Լայենի այցի կարևոր թեմաներից են կապուղիները. Հայաստանի համար լայն պատուհան է բացվել
21:30
Ադրբեջանի հրեական համայնքները Քնեսետին կոչ են արել
«Ուժեղ Հայաստանը» վերջապես զգացել է պետության համը. նրանց պայքարը ՍԴ-ում դրա վկայությունն է
21:09
ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ
Ռուսաստանի Անվտանգության խորհուրդը մերձբալթյան երկրներին «հայելային պատասխանի սցենարներ է քննարկել»
Խաղաղությունն իրականություն է․ Ալիև
20:54
Ֆոն դեր Լայենը հայտարարել է Ադրբեջանի հետ ԵՄ գործընկերությունն ամրապնդելու մտադրության մասին
20:53
Ֆրանսիան պատմական ռեկորդ է սահմանել ԱԱ-2026-ում

Գետի ափին անհավասար պայմաններում ենք. կառավարության ցանկությունները կենացների մակարդակի են

ՀՀ քաղաքական օրակարգում Կառավարության կառուցվածքային փոփոխությունների հարցն է: ԱԺ հաջորդ նստաշրջանում, որը կմեկնարկի մարտի 5-ին, քննարկման է ներկայացվելու Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին օրենքի նախագիծը, որը հանրային և քաղաքական քննարկումների և դժգոհությունների պատճառ է դարձել: Շատերի համար անընդունելի են առանձին նախարարությունների լուծարումը կամ միավորումը, շատերին էլ չի բավարարում Կառավարության այն հիմնավորումը, թե դրա հիմքում դրված է պետական կառավարման արդունավետության բարձրացման պահանջը: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»- ի հետ քննարկմանը մասնակցեցին քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը, տնտեսագետ Սամվել Գրիգորյանը և քաղաքագետ Արմեն Հովհաննիսյանը:

Ա. Հովհաննիսյանի կարծիքով՝ քաղաքական հեղափոխությունը դեռևս ավարտված չէ. «Դեռ չենք կարող անցնել հաջորդ՝ տնտեսական հեղափոխության փուլին. ինձ համար ամեն ինչի հիմքը ինստիտուտներն են, մեզ պետք է նաև կրթական, սոցիալական հարաբերությունների հեղափոխություն: Երբ կտրուկ իշխանափոխություն է լինում, նոր հանրային համաձայնություն է ձևավորվում, որը ձևակերպվում է սահմանադրական նոր կարգի մեջ, ընտրվում են այն մեխանիզմները, որով կարելի է ազդել տնտեսության, կրթական համակարգի, տարբեր ոլորտների և արտաքին քաղաքականության վրա: Երբ հայտարարվեց, որ օրակարգում չկա սահմանադրական փոփոխություն, ինձ համար քաղաքական հեղափոխության փուլը անավարտ մնաց»:

Կ. Քոչարյանի խոսքով՝ հեղափոխություն իրականացրած մարդիկ Փաշինյանին ենթագիտակցորեն ընկալում են որպես փրկիչ: Քաղտեխնոլոգի դիտարկմամբ՝ տնտեսական հեղափոխության իրականացումը դժվար է լինելու, այն երկարատև գործընթաց է:

Պատկերավոր ներկայացնելով ներկա իրավիճակը, երբ փորձ է արվում թևակոխել տնտեսական հեղափոխության փուլ՝ Սամվել Գրիգորյանը նշեց. «Մենք կանգնած ենք գետի ափին, որը կոչվում է տնտեսական հեղափոխություն. ամբողջ հանրությունով մյուս ափն անցնելու խնդիր ունենք: Գետի վրա չկան հոշոտողներ, չկան տուգանողներ, բոլորն ունեն գետն անցնելու հավասար պայմաններ, բայց ոմանք ունեն մակույկ ու համապատասխան միջոցներ, ոմանք ոչինչ չունեն: Այստեղ գալիս է գետն անցնելու համար պետության պատասխանատվության դերի խնդիրը. պետությունը պետք է կարողանա կամուրջ կառուցել, լաստանավեր տրամադրել և այլն, որպեսզի ագովի անցենք այն ափ: Այսօր չի խոսվում կամրջի ու լաստանավի մասին, բայց ասվում է՝ բոլորդ ունեք հավասար հնարավորություն գետն անցնելու՝ անկախ նրանից առողջ ես թե հիվանդ, նյութական միջոցներ ես կուտակել, թե վարկերի տակ ես ճռռում: Գետի ափին անհավասար պայմաններում ենք»:

Տնտեսագետը նաև ընդգծեց, որ ժողովրդի հետ պետք է աշխատել պարզ լեզվով. «Հիմա կենացների, ցանկությունների, բարի կամքի միջավայրում ենք, բայց ցանկության նյութականացման հարցը դուրս է մնացել տեսադաշտից»:

Ա. Հովհաննիսյանի դիտարկմամբ՝ մեզ մոտ կա վատ մենեջմենթ, կառավարման համակարգը վատն է: «Այս պահին փոփոխություններն այդ ուղղությամբ են գնում, բայց կարծում եմ, որ անցյալ տարվա ապրիլին այն հռետորաբանությունը և այն էներգետիկան, որ մեզ տրվեց, ավելի մեծ սպասումներ են առաջացրել, քան պարզապես մենեջմենթի փոփոխությունը»,- ընդգծեց քաղաքագետը:

Մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում