Մոլդովայի Հանրապետության սոցիալիստների կուսակցությունը երկրի խորհրդարանական ընտրություններում առաջատար է 31․75 տոկոսով։ Այս մասին են վկայում ձայների 95 տոկոսի մշակումից հետո կուսակցական ցուցակները, հաղորդում է երկրի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մամուլի ծառայությունը։
ACUM դաշինքը հավաքել է ձայների 25․26 տոկոսը, տվյալ պահին իշխող Դեմոկրատական կուսակցությունը՝ 24․48 տոկոսը, ՇՕՌ կուսակցությունը՝ 8․55 տոկոսը։
Մյուս կուսակցությունները չեն կարողացել հաղթել 6 տոկոս շեմը և չեն ներկայացվի Մոլդովայի խորհրդարանում։ Սակայն կուսակցություններից մեկը ձայների բավական քանակություն է հավաքել՝ ինքնուրույն մեծամասնություն կազմելու համար։
Մոլդովայում խորհրդարանական ընտրությունները տեղի են ունեցել փետրվարի 24-ին։








































