Թուրքիան կոչ է անում Եվրոպային և ԱՄՆ-ին՝ աջակցել Սիրիայի տարածքների անվտանգության պահպանման իր ջանքերին փախստականների վերադարձի համար: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, գրում է russian.rt.com-ը:
«Նրանք ուզում են վերադառնալ հայրենիք … ես դիմում եմ ողջ աշխարհին, բայց առաջին հերթին` Եվրոպային և ԱՄՆ-ին՝ աջակցել Թուրքիայի ջանքերին», – Hürriyet-ը մեջբերում է Էրդողանի խոսքերը։
Ավելի վաղ Էրդողանը հայտարարել էր, որ Սիրիայի դեէսկալացիոն գոտում ռուսական և թուրքական կողմերի համագործակցությունը Իդլիբը փրկեց Սիրիայից նոր փախստականների՝ երկիր ներհոսքից:
Դեկտեմբերի 2018-ի վերջին Թուրքիայի և Ռուսաստանի պաշտպանության և արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են Իդլիբում ապառազմականացված գոտու ստեղծման մասին հուշագրի իրականացման քայլերը:








































