Քսուկներում պարունակվող երկու նյութերի առկայությունը կարող է նպաստել միջոցների օգտագործման արգելքին:
Սննդամթերքի և դեղերի վարչության (FDA) մասնագետները հայտարարեցին, որ արևապաշտպան քսուկների տասնվեց բաղադրիչներից միայն երկուսն են անվտանգ:

Նշվում է, որ ամենավտանգավորն են համարվում PABA և տրիէթանոլամին սալիցիտատ նյութերը։ Իսկ առավել անվտանգ էին ցինկի օքսիդը և տիտանի երկօքսիդը: Ընդ որում՝ PABA-ն և տրիէթանոլամինը կարող են շուտով արգելվել օգտագործման համար:
Ավելի վաղ «Life»-ը գրել էր, որ գիտնականները պարզել են՝ քաղցկեղի կանխարգելման համար ինչպես օգտագործել վերոնշյալ քսուկները:









































