Գերմանիայի Կոտբուս քաղաքի ավելի քան 3000 բնակիչներ դուրս են եկել փողոցներ՝ խանգարելու համար նեոնացիստների ավանդական երթին: Բողոքողներն աջ ծայրահեղականների ճանապարհն արգելափակել են նստացույցով:
Մոտ 130 նեոնացիստներ ստիպված են եղել զգալիորեն կրճատել իրենց երթուղին՝ նշում է RBC-ն:
«Կոտբուսը՝ նացիստներից ազատ» քաղաքացիական նախաձեռնության պաշտոնական ներկայացուցչի հաղորդմամբ՝ ոստիկանները կոշտ են վարվել հականացիստական ակցիայի մասնակիցների հետ՝ նրանց դեմ կիրառելով նաև արցունքաբեր գազ:
Նեոնացիստները Կոտբուսում ավանդաբար փետրվարի 15-ին կազմակերպում են երթ՝ ի հիշատակ 69 տարի առաջ քաղաքում դաշնակիցների ավիահարձակման հետևանքով զոհված ավելի քան 1000 մարդու:







































