New England Patriots ֆուտբոլային ակումբի սեփականատեր Ռոբերտ Քրաֆթը մեղադրվում է անառակության հակումներ ունենալու մեջ: Այս մասին հաղորդում է NBC 10 Boston-ը:
Մեղադրանը ներկայացվել է երկու կետով։ Հետաքննության համաձայն՝ միլիարդատերը փորձեր է ձեռնարկել Ֆլորիդա նահանգի մերսման սրահ երկու այցի ընթացքում: Ոստիկանությունը վերահսկողության տեսախցիկներից տեսանյութ ունի:
– Մենք կտրականապես հերքում ենք, որ պարոն Քրաֆթը որևէ անօրինական գործունեությամբ է զբաղվում: Քանի որ դա իրավական հարց է, մեզնից հետագայում ոչ մի մեկնաբանություն չի լինելու», – ասել է միլիարդատիրոջ մամլո քարտուղարը:
Հարյուրավոր մարդկանց թրաֆիքինգի ենթարկելու գործով հետաքննությունը շարունակվում է մի քանի ամիս։
Ըստ կանանց՝ նրանք հանգստյան օր չեն ունեցել, և մեկ տարվա ընթացքում «սպասարկել են» ավելի քան 1500 մարդու։








































