ԱՄՆ-ում անցկացված հարցումների արդյունքներով կազմվել է առաջին տիկինների վարկանիշային աղյուսակը, որում առաջին տեղը զբաղեցրել է Էլեոնորա Ռուզվելտը: Այս մասին հայտնում է Associated Press-ը:
ԱՄՆ ներկայիս առաջին տիկին Միշել Օբաման ցուցակում զբաղեցրել է 5-րդ տեղը, իսկ Հիլարի Քլինթոնը 2008-ին անցկացված վերջին հարցման արդյունքներից հետո 4-րդ տեղից իջել է 6-րդ տեղ:
Վարկանիշային աղյուսակի ստեղծմանը մասնակցել են մոտ 240 գիտնական և փոստով ու համացանցով հարցման ենթարկվածներ:








































