Պարզվում է` երգչուհի Անի Լորակը միշտ հետևել է իր կազմվածքին:
Բանն այն է, որ ուկրաինացի գործարար և պրոդյուսեր Տիմոֆեյ Նագորնին սոցակայքի իր էջում տեղադրել է լուսանկարներ, որտեղ երևում է, թե ինչպես են Անի Լորակը և գործարարի նախկին կինը` Լիլյա Պոդկոպաևան մարզվում: Լուսանկարներում, սակայն, գլխավորը Անիի ճկուն մարմինն է:
Մի խոսքով, Անի Լորակը ոչ թե հիասթափեցրել, այլ կրկին հիացրել է իր երկրպագուներին:
Այս մասին գրում է Viva.ua կայքը:













































