Wednesday, 24 06 2026
Պարեկներն ու համայնքային ոստիկանները թմրանյութ պահելու և օգտագործելու հերթական դեպքերն են բացահայտել
«Փոքրիկ քայլ» միջազգային մրցույթ-փառատոնում անշուշտ կլինեն հաղթողներ, սակայն պարտվողներ չեն լինելու. Դանիել Դանիելյան
ՀՀ-ի և ՕՊԵԿ-ի Միջազգային զարգացման հիմնադրամի միջև ստորագրվել է «Հայաստանի տնտեսական վերափոխման ծրագիր» բյուջետային աջակցության վարկային համաձայնագիրը
Ռոբերտ Աբիսողոմոնյանի և Խոնդկեր Թալայի հանդիպմանը անդրադարձ է եղել ՄԱԿ80 նախաձեռնության շրջանակներում նախատեսվող բարեփոխումներին
Կանցկացվի Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Երևանի բաց առաջնություն միջազգային հուշամրցաշար
Խցանման դեպքում խաչմերուկ մուտք գործելը կառաջացնի տուգանք և միավորի կորուստ
Քննարկվել է սոցիալական տաքսի ծառայության ծրագրի երկրորդ փուլի իրականացումը
23:15
Ռոնալդուն դարձավ առաջին ֆուտբոլիստը, որը գոլ է խփել Աշխարհի 6 առաջնություններում
Բարեփոխման հերթական փուլն է տեղի ունենում․ ՀՀ վարչապետ
Դարի գողություն․ Սանկտ Պետերբուրգի բանկի երկու աշխատակից կասկածվում է 2 մլրդ ռուբլու գողության մեջ
Հունիսի 29-ից կփակվի Արին Բերդ փողոցի մի հատվածի երթևեկությունը
ՆԱՏՕ-ի ազդեցությունը տարածվում է նաև Հայաստանում․ Մեդվեդև
Հայաստան-Ադրբեջան հակասությունները պահպանվում են. միջպետական նորմալացումը կայանում է, հաշտեցումը՝ ոչ
Կասեցվել է «ԴԻԼԻ» ընկերության արտադրական գործունեությունը
Մանղալ կդնեն, Իսպիրյանը կերգի, իրենք կհառաչեն. այդպիսով կավարտվի ընդդիմության «փողոցային պայքարը»
21:30
Սարսափելի դեպք. մոդելի մարմինը հայտնաբերվել է ճամպրուկում, կասկածյալները՝ փախուստի մեջ
Դատական մաֆիա է գործում, որի դեմ պետք է պայքարել. «եռագլուխը» նստելու է շատ շուտով և շատ արագ
Ադրբեջանի ԱԳՆ-ն կրկին քննդատել է Փարիզին՝ հայամետ դիրքավորման համար
Ալիևը Միացյալ Նահանգների դեմ Իրանի «հաղթանակը» ողջունել է
20:50
Ֆրանսիայում գրանցվել է Էբոլա վիրուսով վարակման առաջին դեպքը
Քննարկվել են Հայաստանի էներգետիկ քաղաքականությանն առնչվող մի շարք հարցեր
20:30
Կիրիենկոյի մտերիմը կնշանակվի Աբխազիայում ՌԴ դեսպան
Ավետիք Չալաբյանը 2 ամսով կալանավորվեց
20:10
Արգենտինան պահանջում է արգելել ալիմենտ չվճարող ծնողներին ներկա գտնվել ԱԱ-2026-ի խաղերին
Սեդա Սաֆարյանի՝ գործին մասնակցության անհնարինության մասին որոշումը չի ընդունվել
19:50
ՀԱՊԿ բարձրագույն ղեկավարությունը մանրամասն կքննարկի Հայաստանի անդամակցության հեռանկարը
ՍԴ-ն սահմանել է ելույթների տևողությունը
19:30
Իրանը տեղեկացրել է, որ որևէ վճար չի պահանջում նավերի համար․ Թրամփ
ԵՄ դիտորդական առաքելությունը ՀՀ-ում իրականացրել է 9000-րդ պարեկային ծառայությունը
Լավրովը կասկածի տակ է դրել Թրամփի՝ Կիևին «թույլտվություն» տալու մասին լուրերը

Հայաստանում ՏԻՄ մարտահրավերներն ուրիշ են. համայնքներում ընտրությունների անցկացման նոր մոդելի հարցը առաջնային չէ

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վարազդատ Կարապետյանը նախօրեին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասել էր, որ մտածում են առաջիկայում փոխել ՏԻՄ-երի ընտրական մեխանիզմը, միավորել համայնքները։ «ՏԻՄ ընտրությունների մեխանիզմը նույնն է մնացել։ Հիմա մտածում ենք՝ ինչպես փոխել ընտրական մեխանիզմը, ավելի արդյունավետ ընտրական մեխանիզմ առաջարկել՝ չկրկնելով նախկին համակարգի սխալները։ Ինչպես նաև համայնքների միավորման սխալները, որոնք արդեն առկա են նախկինում խոշորացված համայնքներում։ Մենք ցանկանում ենք փոխել համայնքների միավորման մեխանիզմները՝ ստանալով նոր տարբերակ, որը վերցնում է նախկինի լավագույն օրինակը՝ փորձելով չկրկնել այն վատը, որը եղել է նախկինի մեջ։ Մենք արդեն մոտավոր սխեմայի վրա դուրս եկել ենք և մոտ երկու շաբաթ հետո կսկսենք հանրային լայն քննարկումը համայնքների միավորման նոր մոդելի և համայնքներում ընտրությունների անցկացման նոր մոդելի շուրջ»,- մեզ հետ զրույցում ասել էր Կարապետյանը։

Պատգամավորը ընդգծել էր, որ հիմա խոսք է գնում ոչ թե համայնքների խոշորացման, այլ միավորման մասին, քանի որ համայնքները հնարավոր չէ խոշորացնել, որովհետև դրանք բնական օրգանիզմներ են։ «Համայնքների միավորում ասելով՝ մենք նկատի ունենք, որ համայնք սոցիալական օղակը մենք ճանաչում ենք որպես այդպիսին և հասկանում ենք, որ երկուսը չենք կարող կպցնել իրար, բայց համայնքները կարող են միավորվել որոշակի նպատակների շուրջ։ Օրինակ, որ այդ տարածքում ենթակառուցվածքները բարելավվեն, ավելի լավ կառավարվեն, տնտեսական զարգացման մեխանիզմները բարելավվեն»։

Նշենք, որ համայնքներում ընտրությունների անցկացման նոր մոդելի ներդրումը նշանակում է ամբողջությամբ անցում համամասնական ընտրակարգի, որը ներկայումս գործում է Երևանում, Գյումրիում և Վանաձորում, երբ կուսակցությունները առաջադրում են ավագանու անդամներ, ու կախված ստացած ձայների առավելություններից՝ առավելագույն ձայն ստացած ավագանին ընտրում է համայնքի ղեկավար։ Ըստ տարածքային կառավարման նախարար Սուրեն Պապիկյանի՝ համամասնական ընտրակարգին ներդրումը բերելու է իր հետ նոր մշակույթ. մերժելու է ազգակցական կապի հիման վրա կատարվող ընտրությունը, երբ մարդիկ գյուղապետ են ընտրում՝ հաշվի առնելով զուտ այն հանգամանքը, որ տվյալ անձնավորությունը կրում է նույն ազգանունը, որ ունեն իրենք, կամ իրենց հեռավոր բարեկամն է: «Համամասնական ընտրակարգը սա կբացառի, նաև կբացառվի ուղիղ ընտրությունը: Այստեղ մենք արդեն կունենանք ավագանու և համայնքի ղեկավարի բալանսավորված հակակշռում»,- «Արմենպրես»-ին տված հարցազրույցում ասել է Պապիկյանը։ Բացի դրանից՝ նա, անդրադառնալով համայնքների խոշորացմանը, նկատել էր, որ խոշորացումը խիստ արդյունավետ գործընթաց է, և ճիշտ կատարելու պարագայում այն կարող է դառնալ Հայաստանի վերջին շրջանի ամենահաջողված ու արդյունավետ բարեփոխումներից մեկը: «Մենք այստեղ խնայում ենք միջոցներ, նաև տնտեսական որոշակի ակտիվություն ենք կարողանում հաղորդել համայնքներին: Ութ ամսվա ուսումնասիրությունների արդյունքում ես հանգել եմ այն եզրակացության, որ հետագա խոշորացումը պետք է լինի համայնքի բնակիչների հետ համաձայնեցված, նրանց հետ քննարկումների արդյունքում միայն: Այդ պարագայում մենք կունենանք հաջողված, խոշորացված համայնքներ», -ասել է Պապիկյանը:

«Հայաստանի համայնքների միության» նախագահ Էմին Երիցյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ համայնքների միավորման նոր մոդելի և համայնքներում ընտրությունների անցկացման նոր մոդելի վերաբերյալ դեռևս կառավարությունը որևէ փաստաթուղթ, նախագիծ չի ներկայացրել։ «Պետք է նոր առաջարկները ներկայացնեն, որ հասկանանք, թե ինչն է տարբերվելու, որն է, ասենք, տարբերությունը համայնքների խոշորացման և համայնքների միավորման միջև։ Միակ կարևոր բանն այն է, որ սահմանադրական նորմը կա, որ ԱԺ-ն պետք է լսի համայնքի կարծիքը։ Դա պետք է օրենսդրորեն երաշխավորվի բոլոր դեպքերում։ Բայց մենք դեռևս չունենք դրա օրենսդրական կարգավորումը։ Անկախ ամեն ինչից, դա պետք է լինի առաջին քայլը»,- ասաց Երիցյանը։

Ինչ վերաբերում է համայնքներում անցումը համամասնական ընտրակարգին, ապա Երիցյանն այս մասով վերապահում ունի։ Նրա խոսքերով՝ համայնքի ղեկավարի դեպքում միշտ ուղիղ ընտրությունները համարվում են ավելի ժողովրդավարական։ Իսկ ավագանիների դեպքում համամասնական ընտրությունները կամ, ավելի ճիշտ, խառը մոդելն ավելի ցանկալի է։ «Սահմանադրական ներկայիս նորմը, որով նախատեսված է, երկու մոդելն էլ մի քիչ հեղհեղուկ վիճակ է ստեղծում։ Օրինակ՝ ներկայիս իշխանությունը նախընտրում է անցումը համամասնական ընտրակարգի։ Մի քանի տարի հետո կարող է գալ նոր իշխանություն և որոշել, որ ճիշտը ուղիղ ընտրություններն են։ Եվ ֆորմալ առումով, ընտրական համակարգն անկայուն է դառնում։ Սա սահմանադրական վերջին փոփոխությունների բացասական կողմերից է»,- ասաց Երիցյանը։

Մեր դիտարկմանը՝ համամասնական մոդելի անունը արդյոք կստիպի, որ ՏԻՄ ընտրությունները, որը ավելի քիչ քաղաքականացված են, քաղաքականացվեն, Երիցյանը նկատեց, որ քաղաքականացված լինելը դեռ չի նշանակում կուսակցականացվել։ Եվ հետո, ՏԻՄ-երի դեպքում դա վատ չի լինի, քանի որ կուսակցությունները կակտիվանան և կսկսեն պատասխանատվություն կրել տեղական մակարդակի իրենց գործունեության համար։ «Բայց միայն համամասնական ընտրակարգը կնշանակի զրկել այն մարդկանց, խմբերին, ովքեր կարող էին ներկայացուցիչ ունենալ ավագանու կազմում։ Այսինքն՝ պետք է լինի խառը համակարգ»,- ընդգծեց Երիցյանը՝ հավելելով, որ մինչև համայնքների ընտրական համակարգի փոփոխությունը Հայաստանում տեղական ինքնակառավարման մարտահրավերները ուրիշ են։ Առավել կարևոր է ապակենտրոնացման, լիազորությունների հարցը։

Լուսանկարը՝ Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում