«Մանչեսթեր Յունայթեդ»-ի 19-ամյա ֆուտբոլիստ Ադնան Յանուզայը հրավեր է ստացել Կոսովոյի հավաքականից, չնայած այլ ընտրանիներում ելույթ ունենալու իր ցանկությանը:
«Կարմիր սատանաներ»-ի տաղանդավոր կիսապաշտպանը լայն ընտրություն ունի աշխարհագրական առումով: Ինչպես հայտնում է Daily Star-ը Ադնանը արմատական կապեր ունի Բելգիայի, Ալբանիայի, Սերբիայի, Թուրքիայի և Անգլիայի հետ: Ֆուտբոլիստը ցանկանում է խաղալ Անգլիայի կամ Բելգիայի հավաքականներում: Սակայն Կոսովոն միջամտել է` անցնելով լուրջ գործողությունների:
«Մենք բանակցում ենք Ադնանի ընտանիքի հետ: Յանուզայը շատ տաղանդավոր ֆուտբոլիստ է և, անկասկած, կարող է մեր հավաքականի խորհրդանիշը դառնալ»,- ասել է Կոսովոյի ֆուտբոլի միության քարտուղարը:







































