Ամերիկացի դերասանուհի Սառա Ջեսիկա Փարքերը գեղեցիկ կոշիկների երկրպագու է, ինչն էլ կինոաստղին ներշնչել է կոշիկի սեփական հավաքածու ստեղծել՝ գրում է viva.ua-ն:
Հայտնի է, որ Սառա Ջեսիկա Փարքերի հավաքածուի կոշիկները կվաճառվեն Nordstrom մուլտիբրենդային խանութների ցանցում: Կոշիկների գները տատանվում են 175-400 դոլարի սահմաններում:
Կոշիկների հավաքածուի վրա աշխատել է Manolo Blahnik ընկերության ղեկավարներից մեկը՝ Ջորջ Մալկմուսը:












































