Ֆրանսիայում մեղադրանք է ներկայացվել հանցավոր խմբավորման 13 մասնակիցների, որոնք էլիտար գինիներ էին գողացել Բորդո քաղաքի մոտ տեղակայված գինեգործական շրջանում:
Բորդոյի դատախազ Մարի Մադլեն Ալոյի տվյալներով` նրանք պատճառել են 1 միլիոն եվրոյի վնաս:
Գողերին բռնելու գործողությունը կրել է լայնածավալ բնույթ, դրանում մասնակցել է 300 ժանդարմ: Այն անցկացվել է միաժամանակ երկու վայրերում` Ֆրանսիայի հարավարևմտյան դեպարտամենտներում և Փարիզի շրջանում: Գործողության ընթացքում ձերբակալվել է 20 մարդ:
Խուզարկության ժամանակ առգրավվել է զենք, գումար, գողացված գինիներով արկղեր:








































