Ինչպես հաղորդում է «Ասպարէզը», ԱՄՆ Նևադա նահանգում վերջերս տեղի են ունեցել Հանրապետական կուսակցության նահանգային ղեկավարության ընտրություններ, որի արդյունքում Նևադայում հանրապետականների ղեկավար է դարձել Էյմի Թարխյանը, որը ԱՄՆ սենատի նախկին թեկնածու, գործարար և իրավաբան Դենի Թարխյանի կինն է: Իսկ նրա սկեսրայրը բասկետբոլի հռչակավոր մարզիչ Ջերի Թարխյանն է:
Էյմի Թրախյանը խոստացել է կուսակցության ղեկավարությանը, որ կմեծացնի կուսակցության ներկայությունը նահանգային կառույցներում՝ ցավ հայտնելով, որ նահանգի խորհրդարանում հանրապետականները փոքրամասնություն են կազմում, իսկ 27 ներկայացուցչից միայն 3-ն են կին: Կուսակցության նահանգային ղեկավարի հերթական ընտրությունները կայանալու են 2 տարի անց: