Sunday, 05 07 2026
Վարդավառի ողջ օրվա ռիթմը՝ սիրված արտիստների մասնակցությամբ
Տիգրան Ավինյանը Հաղթանակ կամրջի վրա փրկել է տղամարդու կյանքը, ով սպառնում էր ցած նետվել
22:45
Hugo Spritz կոկտեյլը գերազանցում է Aperol Spritz-ին
Հայաստանի բասկետբոլի Մ16 հավաքականը փայլուն մեկնարկեց Եվրոպայի առաջնությունում
22:15
«The Box»-ը ճանաչվել է Մեծ Բրիտանիայի տարվա լավագույն թանգարան
ԱՄՆ֊ն և ԵՄ-ն ունեն ռազմավարական կոնսենսուս՝ Հայաստանը ներգրավելու տրանսատլանտյան համակարգում
21:50
​«Սուպերաղջիկը» դարձել է DC Studios-ի երկրորդ խոշոր ֆիլմը
ՍԴ առաջարկները կկանխորոշեն «ընդդիմության» պատասխանատվությունն առաջիկայում
21:30
Գաուդիի չկառուցված երկնաքերը «կենդանանում է» 118 տարի անց
Իսրայելը և Թուրքիան առայժմ ձեռնպահ կմնան բախումներից՝ հետևելով Իրանի շուրջ զարգացումներին
21:09
Արեգակի վրա ամենամեծ արևաբծերի խումբն է ձևավորվել
Հունիսի 7-ին Հայաստանում «անկախության երկրորդ հանրաքվե է կայացել»
20:45
ՕՊԵԿ+-ը կմեծացնի նավթի արդյունահանումը
Ռուբինյանը հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան»-ը կօգտագործի մանդատները՝ փորձելով խուսափել արդարադատությունից
Անկարան շարունակում է Կարս-Իգդիր-Արալիկ-Դիլուջու երկաթուղու կառուցումը. թուրք նախարար
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
19:45
Ուկրաինան մերժել է Կոնստանտինովկայում զինծառայողների դիերի փոխանցման՝ ՌԴ առաջարկը․ ՌԴ ՊՆ
Աջակցման նոր ծրագիր՝ 1հա և ավելի ջերմատնային տնտեսություն ունեցող տնտեսվարողների համար
19:15
Ալինա Չարաևան այսուհետ հանդես կգա Հայաստանի դրոշի ներքո
Մեկնարկել է «Կապան Ֆեստ 2026» միջազգային երաժշտական փառատոնը․ ԿԳՄՍՆ
18:45
Որոնք են լինելու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի հիմնական թեմաները Անկարայում
Հրդեհ Նորապատ բնակավայրում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը
18:15
321 ադամանդ, 56 շափյուղ, 13 զմրուխտ և 6 սուտակ․ մատանի՝ Թրամփի համար
Գյումրի-Երևան ավտոճանապարհին ՃՏՊ է տեղի ունեցել․ կա վիրավոր
17:45
Չինաստանը նոր արբանյակ է դուրս բերել ուղեծիր
Ուշադրություն. ամեն թուղթ ՀԴՄ չէ․ վարչապետ
17:15
Սլովակիայում չեն կարողացել Ֆիցոյին ցմահ թոշակից զրկելու հանրաքվե անցկացնել
Երևանում իրանցի տղամարդը սպառնացել է ինքնահրկիզվել և փորձել է խոչընդոտել ԱԱԾ աշխատանքը․ Shamshyan
16:45
Կրեմլը մանրամասներ է հայտնել Պուտինի և Թրամփի հեռախոսազրույցի բովանդակությունից
Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցում Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել սուրբ և անմահ պատարագին

Դոնալդ Թրամփը «խելացնոր Բեռնի Սանդերսին» հաջողություն է մաղթել 2020թ․ նախագահական ընտրարշավում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «հաջողություն է մաղթել» դեմոկրատ-սենատոր Բեռնի Սանդերսին, որը հայտարարել է 2020թ․ ընտրություններում ԱՄՆ նախագահի պաշտոնի համար պայքարին մասնակցելու մտադրության մասին՝ տեղեկացնում է TASS-ը։

«Խելացնոր Բեռնին հենց նոր մրցավազքի մեջ մտավ: Հաջողություն եմ մաղթում նրան»,- փետրվարի 20-ին գրել է Թրամփը Twitter-ի իր էջում:

Հայտարարելով ընտրություններին մասնակցելու իր մտադրության մասին, 77-ամյա Սանդերսն ասել Է. «2016 թվականի ընտրարշավի ժամանակ մենք քաղաքական հեղափոխություն սկսեցինք, եկել է ժամանակը հեղափոխության հետագա զարգացման համար»:

Ավելի վաղ Սանդերսը հայտարարել էր, որ ընտրություններին մասնակցելու որոշում կընդունի միայն այն դեպքում, եթե վստահ լինի, որ կլինի այն «լավագույն թեկնածուն», ով կկարողանա հաղթել Դոնալդ Թրամփին: 2016թ․ Սանդերսն իր թեկնածությունն էր առաջադրել ԱՄՆ նախագահի պաշտոնի համար, բայց Դեմոկրատական կուսակցության փրայմերիզների ընթացքում պարտվեց Հիլարի Քլինթոնին, որը հետագայում համընդհանուր ընտրություններում զիջեց Թրամփին:

Ավելի վաղ Մասաչուսեթսի նահանգից դեմոկրատ սենատոր Էլիզաբեթ Ուորենը իր թեկնածությունն է առաջադրել ԱՄՆ-ի նախագահի 2020թ․ ընտրություններին մասնակցելու համար: Դեմոկրատական կուսակցությունից նախագահի պաշտոնի թեկնածու առաջադրվելու հնարավոր հավակնորդների թվում ամերիկյան ԶԼՄ-ները նշում են նաև ԱՄՆ-ի 76-ամյա նախկին փոխնախագահ Ջո Բայդենին, Նյու Ջերսիի նահանգից սենատոր Քորի Բուքերին և Նյու Յորքի նահանգից սենատոր Քիրսթեն Ջիլիբրանդին: Ապագա նախագահական ընտրարշավի ընթացքում կուսակցական ակտիվիստների առաջին ժողովները տեղի կունենան Այովայի նահանգում 2020թ․ փետրվարի սկզբին: Դեմոկրատական կուսակցության համագումարը, որտեղ պաշտոնապես կառաջադրվի նախագահի պաշտոնի թեկնածուն, կկայանա 2020թ․ հուլիսի 13-16-ը: Համագումարն իրենց մոտ ընդունելու իրավունքին հավակնում են Մայամի Բիչը (Ֆլորիդայի նահանգ), Միլուոքին (Վիսկոնսինի նահանգ) և Հյուսթոնը (Տեխասի նահանգ): Հանրապետականներն իրենց համագումարը կանցկացնեն 2020թ․ օգոստոսին՝ Շառլոտ քաղաքում (Հյուսիսային Կարոլինայի նահանգ): ԱՄՆ նախագահի 59-րդ ընտրությունները կկայանան 2020թ․ նոյեմբերի 3-ին։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում