Այսօրվանից՝ հուլիսի 1-ից, կես տարի ժամկետով Լեհաստանը ստանձնում է Եվրոպական Միության նախագահությունը: Այս կապակցությամբ Լեհաստանում սպասվում են մեծ տոնախմբություններ: Լեհաստանի դեսպանությունները եվրոպական տարբեր երկրներում, այդ թվում՝ Հայաստանում, նույնպես կազմակերպելու են տոնական միջոցառումներ այս կապակցությամբ:
Լեհաստանը նախկին սոցիալիստական ճամբարի ամենաազդեցիկ երկրներից էր, որը շարունակում է այդպիսին մնալ Արևելյան Եվրոպայում և մեծ ազդեցություն ունենալ այդ տարածաշրջանի զարգացումների վրա: Նախագահության ամենակարևոր խնդիրներ են դիտարկվում ԵՄ-ում միացյալ շուկայի ձևավորումը և ԵՄ ինստիտուտների նկատմամբ վստահության վերականգնումը:
Լեհաստանը հայտարարել է նաև, որ առաջիկա վեց ամիսների ընթացքում ակտիվացնելու է իր գործողությունները եվրոպական «Արևելյան գործընկերություն» ծրագրի շրջանակներում, որում ընդգրկված է նաև Հայաստանը:









































