«Ի՞նչ տվեց ԵՏՄ անդամակցությունը, ինչո՞ւ չենք կարողանում ամբողջությամբ օգտագործել ընձեռված բոլոր հնարավորությունները»,- հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը՝ հավելելով, որ այս առումով ինտեգրացիոն գործընթացների համակողմանի համակարգման և գործառույթների ճշգրտման խնդիր կա:
Նրա խոսքով՝ գործադիրը ազատ նկարիչների ոճով չպետք է վերաբերվի ինտեգրացիոն գործընթացներին, այլ պետք է հստակ լինեն գործառույթները և իրավունքները. «Մենք մի կողմից՝ պետք է կարողանանք խորհրդարանական վերահսկողություն իրականացնել գործադիրի ինտեգրացիոն գործունեության նկատմամբ, մյուս կողմից՝ կարողանանք մեր գործընկերների պրոֆիլային համադրելի հանձնաժողովների, կոմիտեների հետ պայմանավորվելու խնդիրներ դնել գործադիրի առաջ»:
Նա հաջողվեց համարեց Գագիկ Ծառուկյանի և իր այցը Սոչի՝ ներկայացնելով ազատ տնտեսական գոտու ստեղծման մեխանիզմները:
Առավել մանրամասն՝ տեսանյութում:











































