Արքայազն Հարիի կինը՝ Մեգան Մարքլը, Նյու Յորք է ժամանել՝ իր երեխայի ծննդին նվիրված երեկույթին մասնակցելու համար, հաղորդում է Fox News-ը։
Նշվում է, որ միջոցառումը տեղի կունենա երեքշաբթի, փետրվարի 19-ին։
Երեկույթը տեղի կունենա Վերին Իսթ Սայդի հյուրանոցներից մեկում։ Այն կազմակերպելու համար պատասխանատու է Մարքլի ոճաբան և լավագույն ընկերուհի Ջեսիկա Մալրունին։












































