Կիպրոսում ուսումնամարզական հավաք անցկացնող Երևանի «Արարատն» իր առաջին ստուգողական հանդիպումն է անցկացրել:
Երևանյան թիմը մրցել է Չինաստանի Առաջին լիգան ներկայացնող «Շիցզյաչժուանի» հետ: Մեր թիմը, չնայած մի քանի գոլային պահերի, պարտություն է կրել 0:3 հաշվով:
Մրցակցի կազմում գոլի հեղինակ դարձավ «Ուիգանում» և Դոնեցկի «Շախտյորում» իր ելույթներով հայտնի Մարսելո Մորենոն: Մեկ անգամ էլ աչքի ընկավ «Բրագայի» նախկին ֆուտբոլիստ Մաթեուսը և բրազիլացի Մուրիկին:







































