«Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը հանդիպում է ունեցել «Մանչեսթեր Յունայթեդ»-ի հարձակվող Ռոբին վան Պերսիի գործակալի հետ: Այս լուրը հրապարակել է իտալացի լրագրող Տանկրեդի Պալմերին:
Ինչպես գրել է վերջինս Twitter-ի իր էջում, կողմերը հունվարի 28-ին քննարկել են Հոլանդիայի հավաքականի գոլահարի` «զինագործներ»-ի շարքեր վերադառնալու հնարավորությունը: Տեղեկացվում է, որ կողմերը եկել են համաձայնության, իսկ ահա Անգլիայի գործող չեմպիոնը դեմ չէ գործարքի իրականացմանը:
Վան Պերսին «Արսենալ»-ի մարզական պատիվը պաշտպանել է 2004-2012 թթ., ինչից հետո տեղափոխվել է «Մանչեսթեր Յունայթեդ»:







































