Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը երկուշաբթի օրը Բուրթուր քաղաքում անցկացրած հանրահավաքում քննադատել է ԱՄՆ-ին Սիրիայում «Հանուն ժողովրդական ինքնապաշտպանության» քրդական ուժերին աջակցելու համար՝ գրում է tass.ru-ն:
«Դուք Իրաքի տարածքով ահաբեկիչներին մոտ 23 հազար մեքենա եք ուղարկել՝ զինամթերքով բեռնված, բայց երբ մենք խնդրեցինք ձեզանից զենք, դուք նույնիսկ չվաճառեցինք մեզ այն: Էլ ինչ Հյուսիսատլանտյան դաշինք, էլ ինչ համագործակցություն ՆԱՏՕ-ի շրջանակներում»: – ասել է Էրդողանը։ Նրա խոսքով՝ ահաբեկիչներին աջակցող երկրները «վտանգի տակ են դնում իրենց անվտանգությունը»:








































