Ամերիկյան կողմը կդադարեցնի աջակցել «Սիրիայի ժողովրդավարական ուժեր» զինված ընդդիմությանն աջակցությունը, եթե նրանք համագործակցեն նախագահ Բաշար Ասադի կամ Ռուսաստանի հետ։ Այս մասին հայտարարել է գեներալ-լեյտենանտ Փոլ ԼաՔամերը, հաղորդում է Reuters-ը։
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն կմարզի և կզինի ընդդիմությանը, քանի դեռ այն իր գործընկերն է։ «Եթե այդ հարաբերությունները խարխլվեն, պատճառը նրանց՝ դեպի ռեժիմ վերադարձը կամ ռուսների հետ համագործակցությունը կլինի, որոնց հետ մենք հարաբերություններ չունենք։ Երբ դա տեղի ունենա, մենք նրանց հետ այլևս գործընկերներ չենք լինի»,-հայտարարել է ԼաՔամերը։
Նշենք, որ Սիրիայում զինված հակամարտությունը սկսվել է 2011-ին։