Մյունխենի անվտանգության կոնֆերանսում Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը և Հյուսիսային Մակեդոնիայի վարչապետ Զորան Զաևը պարգևատրվել են Էվալդ Ֆոն Քլեյստի մրցանակով, հաղորդում է Die Zeit-ը:
Նշվում է, որ նրանք մրցանակի են արժանացել Մակեդոնիայի անվան շուրջ վեճի հանգուցալուծման ուղղությամբ հաջողված դիվանագիտական ջանքերի համար:
Փետրվարի 12-ին հաղորդվել է, որ պաշտոնապես ուժի մեջ է մտել Մակեդոնիայի Հանրապետությունը Հյուսիսային Մակեդոնիայի վերանվանելու Պրեսպանսի համաձայնագիրը:
Փետրվարի 6-ին ՆԱՏՕ-ի անդամ երկրները ստորագրել են Հյուսիսային Մակեդոնիայի դաշինքին միանալու մասին արձանագրությունը: