Լոնդոնի «Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը նշել է, որ թիմն այլևս սխալվելու հնարավորություն չունի:
«Վստահում եմ «Արսենալ»-ի բոլոր ֆուտբոլիստներին: Առաջատար խումբը շատ խիտ է դասավորված:
Միայն «Չելսի»-ն կարող է իրեն թույլ տալ պարտվել: Մնացածը սխալվելու իրավունք չունեն: Ցանկացած խաղի ցանկացած արդյունք կարող է ազդել ուժերի դասավորվածության վրա»,- հայտարարել է Վենգերը:







































