Friday, 26 04 2024
Ինֆորմացիա ունեմ՝ Բաքուն քարտեզի 33 կտոր է ներկայացրել. ամեն հատվածում մի կեղծ փաստարկ են ստեղծել
Միայն հայի ձեռքով է հնարավոր զրկել Հայաստանը ինքնիշխանությունից
Ինչ է տեղի ունեցել Մոսկվայի մանկապարտեզում հայ երեխայի հետ․ հարցաքննություն, ստուգումներ
Ֆրանսիան անվերապահորեն աջակցելու է Հայաստանին. դեսպանը՝ Ցեղասպանության տարելիցի Մոնտեվիդեոյում կայացած միջոցառմանը
21:40
ՉԺՀ-ում հայտարարել են, որ ՆԱՏՕ-ն ուղիղ պատասխանատվություն է կրում Ուկրաինայի ճգնաժամի համար
Դպրոցը պետք է նաև արժեքներ և դիրքորոշում ձևավորի. 46 մենթոր դպրոցներում մեկնարկել է ուսուցչական համաժողովը
Հանրահավաքի մասնակից մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին. նա ձերբակալվել է
Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները․ ԱԳՆ
Իրաքյան փասիանսի հայաստանյան հարցերը
20:50
F-16 կործանիչները այս տարի կսկսեն ժամանել Ուկրաինա. Պենտագոնի ղեկավար
Մոսկվան ուզում է բոլորիս դարձնել Սիմոնյան Մարգո. նպատակը մեր պետության լիկվիդացիան է
Կոպիրկինը և հայկական «դիվերսիֆիկացիան»
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սյուն
20:20
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դաշնակիցներին կոչ է արել ավելի արագ սկսել զենքի մատակարարումն Ուկրաինային
Քաղաքացու օրը նշվելու է ՀՀ մարզերում և Երևան քաղաքի վարչական շրջաններում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ձերբակալվել է «Կրոկուս»-ում տեղի ունեցած ահաբեկչության գործով ևս մեկ կասկածյալ
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրն ակտիվ փուլում է
Ուղիղ․ Զրույց Ռուբեն Մեհրաբյանի հետ
19:20
Բլինքենը Չինաստանին կոչ է արել օգտագործել իր ազդեցությունը Հյուսիսային Կորեայի և Իրանի վրա
Հայաստանի տարածքում կան փակ ավտոճանապարհներ
ՌԴ ՊՆ փոխնախարարի քրգործը ընդլայնվում է
19:00
Իսպանիան Ուկրաինային Patriot հրթիռների խմբաքանակ կմատակարարի. El País
Իսրայելի բանակը Գազայում 20 կմ թունել է ոչնչացրել
«Պզոն» ակումբներից մեկում հայհոյել է, հարվածներ հասցրել․ նրան մեղադրանք է ներկայացվել
18:40
Ռուսաստանի հետ Իրանի հարաբերությունները նոր մակարդակի վրա են. Իրանի պաշտպանության նախարար
ԱՍՀ նախարարությունը նախատեսում է ներդնել անապահովության գնահատման նոր համակարգ. Վահագն Խաչատուրյանն ընդունել է Նարեկ Մկրտչյանին
18:20
Բլինքենը Պեկինում հայտարարել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է Չինաստանի դեմ նոր պատժամիջոցների
Ղրղզստանում վերացրել են հարևան երկրներին թմրանյութեր մատակարարող միջազգային ուղին

Ժողովուրդը հուսահատ վիճակում է․ լուծում չլինելու դեպքում վաղը նորից դուրս է գալու պայքարի

Ալավերդու պղնձաձուլարանի աշխատակիցները օրերս փակել էին միջպետական երկաթուղին՝ պահանջելով բացատրություն պղնձաձուլարանի ճակատագրի վերաբերյալ։ Նախորդ տարվա նոյեմբերից նրանք հարկադիր պարապուրդի մեջ են։ Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանն աշխատակիցների հետ հանդիպմանը նշեց, որ ՎՏԲ բանկը նոր օպերատոր է փնտրում, որը պատրաստ է շահագործել Ալավերդու գործարանն ու Թեղուտի հանքավայրը միաժամանակ։ Երեկ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հետ հանդիպումից հետո աշխատակիցները որոշել են մինչև փետրվարի 28 բողոքի ակցիա չանել։ Այդ մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Ալավերդու պղնձաձուլարանի աշխատակից Արմեն Կիրակոսյանը։

https://scontent.fevn1-1.fna.fbcdn.net/v/t1.0-9/52024184_2095289120578063_2120469068212338688_o.jpg?_nc_cat=110&_nc_ht=scontent.fevn1-1.fna&oh=734edffdc45a899d6a9d6b088166d376&oe=5CF08B9F

«Մենք երեկոյան հանդիպեցինք Տիգրան Ավինյանին, նա մանրամասներ ներկայացրեց, և մենք հիմա սպասում ենք հաջորդ քայլերին։ Այս պահին սպառիչ պատասխանն այն է, որ առաջարկությունների փաթեթ ներկայացրել է պղնձաձուլարանի մասով «Վալլեքս»-ը, որը կառավարության միջոցով առաջարկությունները ներկայացրել է բանկին, հիմա մնում է ՎՏԲ բանկի պատասխանը ստանանք», -ասաց նա՝ հավելելով, որ թեև օր չեն նշել վերջնական պատասխանի համար, բայց կառավարության ներկայացուցիչները ասել են, որ խնդրի հետ կապված աշխատում են ամենօրյա ռեժիմով, որ հարցը շատ շուտ լուծում ստանա, առաջարկում են կոմպրոմիսային տարբերակ։

Աշխատակիցները երկաթգիծը բացել են գիշերը ժամը 03։00-ին՝ ակնկալիքով, որ դրական տեղաշարժ կլինի։

Նոյեմբեր ամսից գործարանի 630 աշխատող ունեցող հարկադիր պարապուրդի մեջ է։ Արմեն Կիրակոսյանը նշեց, որ քաղաքի զգալի հատվածն աշխատում է գործարանում և քաղաքը տարիներ շարունակ շնչել և ապրել է այս գործարանով։ Քաղաքում սոցիալական վիճակը, նրա խոսքով, աղետալի է և եթե խնդիրը մինչև փետրվարի 28-ը չլուծվի, խնդիրն էլ ավելի կխորանա, քանի որ մինչև փետրվարի 28-ը հարկադիր պարապուրդի մեջ գտվելու համար ստացել են որոշակի գումաև, իսկ 28-ին այդ ժամկետն էլ է լրանում։

«Մարդկանց մոտ անորոշությունն է մեծացել, սոցիալական խնդիրը մի կողմից, ձմեռը՝ մյուս կողից․․․ մի խոսքով, մենք շատ մեծ խնդիրների առաջ ենք կանգնած։ Մենք հուսով պետք է սպասենք հաջորդ քայլերին, և եթե իհարկե չլինի ինչ-որ դրական տեղաշարժ, այնքան հուսահատ վիճակում է գտնվում ժողովուրդը, որ վաղը նորից դուրս է գալու պայքարի իր իրավունքների, իր սոցիալական խնդիրներին լուծում տալու համար։ Երևի հանրապետության այն եզակի քաղաքներից մեկն է, որը բողոքի ակցիայով ոչ թե քաղաքապետի փոփոխություն կամ դպրոցի տնօրենի փոփոխություն է ուզում, այլ աշխատանք, որ կարողանա աշխատել և իր արդար քրտինքով ապրել»,-ասաց Արմեն Կիրակոսյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում