Տեսախցիկն ընկել է ավիադայվինգի օդանավից և հայտնվել խոզանոցում: Տեսախցիկը հայտնաբերվել է անկումից հետո 8 ամիս անց: Կալիֆոռնիացին ուսումնասիրել է տեսագրությունը և այն տեղադրել համացանցում:
Տեսագրության ավարտին երևում է, թե ինչպես է անկումից անմիջապես հետո GoPro տեսախցիկին մոտենում մի խոզ և հոտոտում: Տեսախցիկը նման բարձրությունից ընկնելուց հետո չի վնասվել:
YouTube-ում փետրվարի 9-ին հայտնված տեսագրությունն ավելի քան 5.8 մլն դիտում է ունեցել:












































