Thursday, 02 07 2026
Մեծ լավատեսություն է ներշնչում բիզնեսի վերակողմնորոշման արագությունը․ ՌԴ շուկան այլևս առաջնային չէ
Մերձավոր Արևելքում Հայաստանին ձեռնտու փոփոխություններ են. նոր հնարավորություններ են բացվում
Էրդողանի կոշտ պատասխանը Նեթանյահուին. Թուրքիային զրպարտելով՝ փորձում են մաքրել իրենց անունը
Ալիևը «վրիպե՞լ է, թե՞ շահել»
Պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է
ՀՀ դեսպանն ու Լիբանանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը քննարկել են ոլորտային հետաքրքրություն ներկայացնող հարցեր
Հայաստանի և Կորեայի ՇՄ նախարարները քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Արևելագիտության ինստիտուտի և Մանկավարժական համալսարանի միջև կնքվել է համագործակցության հուշագիր
Հորդոր վարորդներին․ ամռանը ավտոմեքենայում չթողնեք վտանգավոր իրեր
Հառիճավանք վանական համալիրի եկեղեցու որմնանկարները վերականգնվում են․ ԿԳՄՍՆ
Ամենաշոգ օրը կլինի հուլիսի 3-ը, այնուհետև տեղումներ են սպասվում. Սուրենյան
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է ՆԳՆ 112 Օպերատիվ կառավարման կենտրոն
Հուշանվեր՝ նվիրված ՀՀ գլխավոր դատախազության վարչական շենքի 90-ամյակին. պատմություն, ճարտարապետություն, ժառանգություն
ՊՆ-ում նոր նշանակումներ են կատարվել
23:25
Եվրամիությունը մտադիր է մինչև 200 միլիոն եվրոյի դրամաշնորհներ ներդնել Հարավային Կովկասում․ Ուրսուլա ֆոն դեր Լայեն
23:24
Վենեսուելայում ազգային սուգ են հայտարարել երկրաշարժի զոհերի հիշատակին
23:22
Քեյնի դուբլը հաղթանակ պարգևեց Անգլիայի հավաքականին
Ամենատաք հուլիսը դիտվել է 2018 թվականին
ՀՀ նախագահն ու Կանադայի դեսպանը քննարկել են մի շարք հարցեր
Անցած 1 օրում գրանցվել է 12 ավտովթար․ 3 մարդ զոհվել է
22:50
Թրամփը քննադատել է իր մասին գրված նոր գիրքը
Երևանում մեկնարկած եվրոպական դատախազների երկխոսության հայկական հարթակի համաժողովում կքննարկվեն ոլորտին առնչվող մի շարք հարցեր
22:30
Վենեսուելայում երկրաշարժից մեկ շաբաթ անց՝ դեռ կենդանի մարդիկ են դուրս բերում փլատակներից
22:20
«Նոա»-ն նոր աջ պաշտպան ունի
22:10
Մարոկկոն պատմություն է կերտել ԱԱ-2026-ում
ԵԱՏՄ-ում ՀՀ մասնակցությունը դե-ֆակտո սառեցված է, ի տարբերություն ՀԱՊԿ-ի՝ ռուսների ձեռքով
21:50
Հայտնի է ՀՀ-ի 10 լավագույն շախմատիստներն ու շախմատիստուհիները
Ֆոն դեր Լայենի այցի կարևոր թեմաներից են կապուղիները. Հայաստանի համար լայն պատուհան է բացվել
21:30
Ադրբեջանի հրեական համայնքները Քնեսետին կոչ են արել
«Ուժեղ Հայաստանը» վերջապես զգացել է պետության համը. նրանց պայքարը ՍԴ-ում դրա վկայությունն է

Կառավարության ծրագրով Սփյուռքի հետ հարաբերությունների մասին կետը մտահոգիչ է․ Վարդան Մարաշլյան

Հեղափոխությունը ստեղծեց նոր իրավիճակ. Սփյուռքում ձևավորվեցին դրական սպասումներ, իշխանությունների նկատմամբ կա վստահության այնպիսի բարձր մակարդակ, որպիսին չի եղել վերջին 20-25 տարիներին, աստիճանաբար բարձրանում է ՀՀ դերը, և կա գիտակցում, որ Հայաստանն է դառնում հայկական աշխարհի կենտրոնը: Այս մասին «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում ասաց «Ազգային օրակարգ» կուսակցության համահիմնադիր Վարդան Մարաշլյանը:

Նա նաև հավելեց, որ, այնուամենայնիվ, կան բացասական երևույթներ և մտահոգություններ. «Ինչ-որ ստեղծվել է Սփյուռքում, կարևոր է, բայց դեռևս փխրուն է: Որպեսզի կարողանանք ամրապնդել նոր իրավիճակը, պետք է ձևավորենք արդյունավետ քաղաքականություն Սփյուռքի և Հայաստանի միջև: Վարչապետը, նաև Սփյուռքի նորանշանակ նախարարը ամբիցիոզ, բարձր գաղափարներ էին արտահայտում, խոսում էին այն մասին, որ Սփյուռքը պետք է նոր ազգային գաղափարախոսության մաս կազմի: Արդեն ինն ամիս անցել է, և մենք գործ ունենք գրեթե ամբողջությամբ տարբեր օրակարգի հետ. Կառավարության ծրագրում ընդամենը կես էջ էր նվիրված Սփյուռքի հետ հարաբերություններին:

Վարչապետը խորհրդարանում հնչեցրեց երկու հիմնական խնդիր, առաջինը՝ հայկական ներուժի քարտեզավորման խնդիրն է, երկրորդը՝ մի կառույցի կամ համակարգի ստեղծումը, որ ներկայացնելու է ամբողջ Սփյուռքը և փաստացի լինելու է հիմնական գործընկեր Կառավարության համար՝ Սփյուռք – Հայաստան հարաբերություններում: Վարչապետը, ցավոք, որևէ բառ չասաց հայրենադարձության մասին, և խոսքը Սփյուռքի նախարարության լուծարման մասին էր:

Այս ամենը մտահոգիչ է հատկապես նրանով, որ Սփյուռքի հետ քննարկում տեղի չի ունեցել. այսինքն՝ Հայաստան – Սփյուռք հարաբերությունները դարձել են զուտ Հայաստանի ներքին քաղաքականության մաս: Սփյուռքի նախարարության լուծարման մասին որոշում կայացնելուց առաջ պետք է հայեցակարգ ձևավորվեր Հայաստան – Սփյուռք հարաբերությունների վերաբերյալ, և այն պետք է լայնորեն քննարկվեր սփյուռքյան տարբեր կառույցների, համայնքների հետ, որպեսզի Սփյուռքը դառնար քաղաքականության մշակման պրոցեսի մասնակից: Դրանից հետո հնարավոր կլիներ հասկանալ, թե որն է օպտիմալ լուծումը»:

Անդրադառնալով դիտարկմանը, որ Կառավարության ծրագրում ամրագրված է, որ առաջնահերթություն է համարվում հայրենադարձության խթանումը և կյանքի կոչումը, ինչպես նաև Հայաստանում սփյուռքահայերի ինտեգրման գործընթացին աջակցությունը, Վարդան Մարաշլյանն ընդգծեց, որ շատ լավ կլիներ, եթե լիներ զանգվածային հարենադարձություն, բայց այդ գլոբալ լուծմանը հասնելու համար այլ մոտեցումներ են պետք:

Մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում