Իտալիայի վարչապետ Էնրիկե Լետայից հետ կանչելով մանդատը՝ Դեմոկրատական կուսակցությունը նոր կառավարական ճգնաժամ է բացել: Իրադարձությունների նման շրջադարձ բեմականացրած կուսակցության գլխավոր քարտուղար Մատեո Ռենցին, ով հավակնում է նախարարական կաբինետի ղեկավարի պաշտոնին, խոստովանել է, որ «այժմ ստիպված է լուրջ ռիսկի դիմել»: Վերլուծաբանների կարծիքով՝ նրա հետ ռիսկի է ենթարկված ողջ Իտալիան, որին կրկին բաժին կհասնի վարչապետ, որի օգտին երկիրը չի քվեարկել: Այս մասին գրում է Kommersant-ը:
Ներկայիս կառավարական ճգնաժամը մյուսներից տարբերվում է նրանով, որ այն հասունացել է բացառապես Դեմոկրատական կուսակցությունում:
Հիմնական հարցն այն է, թե ինչպես կզարգանան իրադարձությունները: Ամենահավանական սցենար է համարվում իշխանության, այսպես կոչված, էստաֆետան, երբ նախագահ Նապոլիտանոն, ով արտահերթ ընտրություններ չի ցանկանում, կհանձնարարի Ռենցիին նոր կաբինետ ձևավորել:
Բեռլուսկոնիի կողմնակիցները նման սցենարը դավադրություն են որակել: Ռենցիի կաբինետին աջակցելուց իր հրաժարվելը «Առաջ, Իտալիա» կուսակցության սենատոր Մարիա Ստելլա Ջելմինին բացատրել է նրանով, որ դա կլինի երրորդ անընդմեջ կառավարությունը, որի օգտին իտալացիները չեն քվեարկել:












































