Ավստրիայի ԱԳ նախարար Կարին Քնայսլի հարսանիքի ժամանակ գործածված Volkswagen-ը՝ հարսանեկան արարողության հայտնի հյուրերի ինքնագրերով, վաճառվել է բարեգործական հեռուստամարաթոնի ընթացքում։ Ավտոմեքենայի վրա իրենց ստորագրությունը թողած հայտնիների շարքում է նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։
Ավտոմեքենան ներառվել է աճուրդի ամենաթանկարժեք լոթերի շարքում։
Հարսանեկան արարողությունը տեղի է ունեցել 2018-ի օգոստոսի 18-ին։ ՌԴ առաջնորդն այնտեղ է մնացել 3 ժամ։
ORF հեռուստաալիքի կազմակերպած մարաթոնի շրջանակում ավտոմեքենան վաճառվել է 20 հազար եվրոյով։ Այն գնել է ավստրիացի ձեռներեցը։








































