Լոնդոնյան Dentaku ընկերությունը երաժշտական նոր գործիք է մշակել. Ototo սինթեզատորը կարողանում է ձայն հանել բանջարեղենից և մրգերից: Այն ունի 12 մուտք, բարձրախոս, ներկառուցված սյունակներ և սենսորներ, որոնք հնարավորություն են տալիս կառավարել ձայնը: Մրգերով կամ բանջարեղենով նվագելու համար պետք է դրանք հատուկ սեղմակներով միացնել Ototo-ին և շփել կամ սեղմել:
Հպման տեսակից կախված՝ ձայնը կփոփոխվի: Բանջարեղենային սինթեզատորի զանգվածային արտադրության համար Dentaku ընկերությանն անհրաժեշտ է 50 000 ֆունտ սթեռլինգ: Սարքի մոտավոր արժեքը 45 ֆունտ սթեռլինգ է, հայտնում է kedem.ru-ն:








































