Այսօր՝ փետրվարի 14-ին, ԱԺ-ում շարունակվում է Կառավարության ծրագրի նախագծի քննարկումը:
«Նույնիսկ Սերժ Սարգսյանն էր ասում՝ «Ես սխալ էի, Նիկոլ Փաշինյանը՝ ճիշտ», բայց մենք այդպես էլ նման խոստովանություն չլսեցինք այն գործիչներից, որոնցից մեկը փողկապով քիթն էր փակում ԱԺ դահլիճում հեղափոխության ջահը վառելիս»,- իր ելույթում հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Էդգար Առաքելյանը:
Նրա խոսքով՝ այսօր վարչապետը մեկնարկ է տալիս մեկ այլ հեղափոխության՝ տնտեսական հեղափոխության. «Եվ այդ երազանքի ջահն է վառում, և նորից նույն վարքագիծն ենք տեսնում՝ նորից չեն հավատում և սգո սերվիզ դեմքերով և ձայնով այստեղից ելույթներ են ունենում»:
Մանրամասները՝ տեսանյութում:











































