Ադրբեջանի Նախիջևան քաղաքի (Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն) բնակիչն իր վրա բենզին է լցրել ու այրել է իրեն տեղի ներքին գործերի նախարարության շենքի առաջ: Այս մասին հայտնել է «Ազադլիգ» ռադիոն («Ազատություն» ռադիոկայանի շրջանային ծառայությունը):
Ականատեսների խոսքերով՝ տուժածը 41-ամյա Հուսեյն Մամեդովն է եղել, որը տեղափոխվել է հիվանդանոց:
Նա վիճակը միջին ծանրության է: Ինքնահրկիզման պատճառը եղել է ճանապարհային ոստիկանության աշխատակիցների հետ կոնֆլիկտը, որոնք, ինչպես հայտնի է, նրան արգելել են զբաղվել մասնավոր ուղևորափոխադրումներով:
Առայժմ տեղեկությունը պաշտոնապես չի հաստատվել:
Նշենք, որ վերջին ամիսներին սա Ադրբեջանում ինքնահրկիզման արդեն 4-րդ դեպքն է:








































