Այսօր բրիտանացի երաժիշտ Ռոբի Ուիլյամսի ծննդյան օրն է: Երգիչը ծնվել է 1974թ. փետրվարի 13-ին՝ Սթոք ոն Թրենթում: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
Ուիլյամսը 1990-ին հաղթեց Take That երաժշտական խմբի մրցութային փուլը: Խմբի հետ ձայնագրելով 3 ալբոմ ու 6 սինգլ՝ նա արագորեն ձեռք բերեց մեծ ճանաչում:
1996թ. Ռոբին որոշեց հեռանալ խմբից ու սկսեց իր անհատական կարիերան: Իր դեբյուտային՝ Life Thru A Lens ալբոմը Ուիլյամսը ներկայացրեց 1997թ. սեպտեմբերին: 1998թ. գարնանը սկսվեց աշխատանքը երկրորդ ձայնասկավառակի վրա:
Իսկ 1998թ. I’ve Been Expecting You ալբոմը առաջին տեղն զբաղեցրեց բրիտանական չարտերում՝ ճանաչվելով երկրի տարվա լավագույն ալբոմ:
1999թ. Ուիլյամսը սկսեց ձայնագրել իր երրորդ ստուդիական ալբոմը, որի առաջին երգը դարձավ Rock DJ-ը:








































