Հրանտ Մաթևոսյանի ծննդյան օրը` փետրվարի 12-ին, նրա գործընկերները, արվեստը գնահատողները այցելեցին Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոն` ծաղիկներ խոնարհելով մտավորականի շիրիմին:
«Հրանտ Մաթևոսյանը մեր ժամանակների լավագույն արձակագիրներից էր: Երբ նրա գործերը հրատարակվեցին ռուսերեն, թարգմանվեցին այլ լեզուներով, և նա մեծ ճանաչման արժանացավ ոչ միայն հայ գրողների շրջանում, այլև Խորհրդային Միության տարածքում, Եվրոպայում: Գրողի ժառանգությունը բովանդակային իմաստով պետք է ընկալել. կարող են լինել բազմահատոր գործեր, բայց անկարևոր բովանդակային իմաստով, այնինչ Մաթևոսյանի ստեղծած ամեն մի ակնարկ անգամ, փոքր մի էսսե հսկայական խորություն ունի: Հրանտ Մաթևոսյանը մեր ապագայում գործող գրական-գեղարվեստական հրաբուխներից մեկն է»,- նշեց Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը:








































