Sunday, 19 05 2024
18:30
Նախագահի ուղեկիցների հետ կապ է եղել, սակայն այն ավելի ուշ ընդհատվել է․ Իրանի ՆԳ նախարար
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Վիեննայում
Էրդողանը փորձում է միաժամանակ չորս աթոռի վրա նստել. պոկեր խաղացող է
17:50
Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռը կոշտ վայրէջք է կատարել
Հոգևորականի քաղաքական հայտը քաղաքական համակարգի վախճանի նշան է
Գազայում հարյուրավոր մարդիկ չեն կարողանում բուժման մեկնել Իսրայելի կողմից երկու անցակետի փակման պատճառով. ԶԼՄ
ԱՄՆ-ն պատրաստ է ավարտին հասցնել ՀՀ-ում ռուսական անվտանգության համակարգի կոլապսը
Հայկական «Իրան-նամեի» երկրորդ փորձությունը
Մեկնարկել են սեղանի թենիսի մրցումները
Բոլո՞ր դեղերն են դուրս գրվում էլեկտրոնային դեղատոմսով
Վթարային ջրանջատում Երևանում
Թալինի հիվանդանոցում 29-ամյա կին է մահացել
Վլադիմիր Վարդանյանը կգործուղվի Օսլո
15:30
Սլովակիայի մահափորձի ենթարկված վարչապետի վիճակը կայունացել է
Վրջապես Ադրբեջանի և Հայաստանի միջև կարող է խաղաղության պայմանագիր կնքվել․ Ալիև
Սահմանապահ զորքերը Կիրանցի հատվածում իրականացնում են պետական սահմանի պահպանությունը ստանձնելու նախապատրաստական աշխատանքներ
Վրաստանի նախագահը բողոքի ակցիաների ֆոնին ակնկալում է Մակրոնի այցը Թբիլիսի
14:30
Թաիլանդի դատարանը կքննի երկրի վարչապետին պաշտոնանկ անելու վերաբերյալ մի խումբ սենատորների միջնորդությունը
Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակին նվիրված համերգ Երևանում
Սա շարժում չէ՝ քաղաքական պրոցես է, որի հիմքում խմբային շահեր են
Մեղադրանք է ներկայացվել Վաչագան Չախալյանին․ ՔԿ
Այս ուժերը Ալիևի հետ փորձում են ապալեգիտիմացնել Մինսկի խումբը և առաջնորդվել «նոյեմբերի 9»-ի ֆորմատով
Կրասնոդարի երկրամասում գտնվող նավթավերամշակման գործարանը ԱԹՍ-ների հարձակումից հետո դադարեցրել է աշխատանքը
Հակառակ Բագրատ սրբազանի խոստման՝ փողոցն է հաղթում տաճարին
13:09
Մոսկվայում մահացել է Ռուսաստանում Հոնդուրասի դեսպանը
Պուտինը արտոնեց, որ Ալիեւը հանդիպի Իրանի նախագահին
Զորավարժության գործնական փուլերից մեկին հետևել է ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը
Իրանի և Ադրբեջանի նախագահները բանակցություններ են անցկացրել
12:15
Խարկովում ռազմագործողություններիn հարակից շրջաններից ավելի քան 10 հազար մարդ է տարհանվել
Հոսանքազրկումներ Երևանում և մարզերում մայիսի 20-ին

Իսկ ովքե՞ր են կառավարության ծրագրերի գաղափարական հայրերը

Հրապարակվել է կառավարության գործունեության ծրագիրը: Մասնագիտական հանրության կողմից արդեն իսկ բավականին լուրջ ու հիմնավոր քննադատության արժանացած այս ծրագիրը որակվել է որպես բարի ցանկությունների ծրագիր, քանի որ սրանում ավելի դեկլարատիվ հայտարարություններ ու ցանկություններ են, քան հստակ, հիմնավորված, կոնկրետ խնդիրներ ու լուծումներ: Չկան թվեր ու ժամկետներ:

Այդուհանդերձ, ավելի առարկայական լինելու նկատառումով անդրադառնանք ծրագրին ավելի նեղ ֆորմատով՝ դիտարկելով գյուղատնտեսությանը վերաբերող հատվածը: Այստեղ ընդհանուր, ավելի շատ գեղարվեստական, քան գործնական «մուտք» է, որում հայտարարության մակարդակով ասվում է գյուղատնտեսության արդյունավետության բարձրացման անհրաժեշտության մասին: Անմիջապես հաջորդիվ նշվում է՝ «կառավարությունն անթույլատրելի է համարում, որ գյուղատնտեսական նշանա­կության հողերի շուրջ 1/3-ը մնացել է անմշակ»։

Նախ՝ օրերս գյուղատնտեսության նախարարը հրապարակեց կոնկրետ թվեր (որոնց իսկությունը նույնպես կասկածելի է), համաձայն որոնց՝ գյուղատնտեսական նշանակության հողերի 1/2-ը չի մշակվում: Բայց այս պարագայում հարցն այն է, որ ծրագրում խոսք չկա չմշակելու պատճառների մասին: Իսկ գուցե գյուղացու կողմից (ես էլ պատրաստ եմ ապացուցելու) չմշակելու պատճառներն օբյեկտիվ են:

«Կառավարությունը գործուն քայլեր է ձեռնարկելու չօգտագործվող գյուղատնտեսական նշանակության հողերը նպատա­կայ­նորեն օգտագործելու ուղղությամբ: Այս նպատակին հասնելու համար մշակվելու են խթաններ ու մեխանիզմներ»:

Ծրագրում հաճախակի շեշտվում է քայլեր ձեռնարկելու, խթաններ, մեխանիզմներ ստեղծելու, նպատակային զարգացումների մասին: Այդ ամենն իրականացնելու թերևս ամենահիմնական միջոցը գյուղատնտեսության զարգացման ռազմավարությունն է, որ տրամաբանորեն պետք է մշակվեր կառավարության ծրագրից հետո, որպեսզի ելնելով կառավարության նախանշած դրույթներից՝ ներկայացներ ձեռնարկվելիք քայլերն ու դրանք իրականացնելու մեխանիզմները: Մինչդեռ ոլորտի ռազմավարությունը մշակվել և ընդունվել է մինչ կառավարության ծրագիրը: Եթե ռազմավարությունում կանխավ կան կառավարության «մտահոգությունների» պատասխանները, ապա ծրագրում, կառավարության արվելիք քայլերում դա պետք է երևար, համենայնդեպս՝ հղումներ պետք է լինեին, այն առումով, որ այս (կամ այն) հարցի ուղղությամբ այս կառավարության գործունեության օրոք ընդունված ռազմավարությունը նման առաջնահերթություններ նախատեսել է, լուծման ուղիներ նախանշվել են: Ոչ մի նման բան:

«Կառավարությունը գյուղատնտեսության ոլորտում ևս մեկ ռազմավարական նպատակ է ձևակերպում. այն է՝ «Հայաստանում ոռոգման ջուրը նույնքան հասանելի և տարածված պետք է լինի, ինչպես էլեկտրամատակարարումն է տարածված և հասանելի»։

Այս միտքը հեղափոխության օրերին արտահայտել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, և ելնելով առաջնորդի խոսքը, անկախ ամեն ինչից, գլխից վեր պահելու նախկիններից մնացած ավանդույթից, հիմա կրկնում են ծրագրի հեղինակները՝ խիստ անհարմար վիճակ ստեղծելով թե՛ անմիջապես վարչապետի և թե՛ իրենց համար, անլրջացնելով ներկայացված ծրագիրը: Վարչապետը, չլինելով ոլորտի մարդ և հեղափոխության էյֆորիայով տարված, կարող էր ժամանակին նման արտահայտություն իրեն թույլ տալ: Բայց կառավարության ծրագրի մակարդակով նման թեզ շրջանառելը առնվազն լուրջ չէ: Դեռ 2005-2006թթ. մեր և Համաշխարհային բանկի մասնագետների համատեղ ուսումնասիրությունից պարզվել էր, որ միայն առաջնային և երկրորդային կարգի ջրանցքների հիմնովին վերականգնման համար անհրաժեշտ է 700-800 մլն դոլար: Ամենասիրողական մակարդակով կատարվելիք հաշվարկի դեպքում անգամ կպարզվի, որ ոռոգման համակարգը «էլեկտրամատակարարման հասանելիության աստիճանի բերելու համար» անհրաժեշտ է առնվազն մեկ-երկու տասնամյակ, եթե, իհարկե, այդ ընթացքում ոլորտում տարեկան մի քանի հարյուր մլն դոլարի ներդրում կատարվի: Սա այն դեպքում, երբ ընդամենը մի քանի մլն-ի ներդրումն է խնդրահարույց:

Կառավարության գյուղատնտեսությանը վերաբերող ամբողջ ծրագրում գերիշխում են կառավարությունը գործուն քայլեր է ձեռնարկելու, կառավարությունը նախատեսում է մշակել, կառավարությունը խնդիր է դրել օժանդակել, ստեղծել, նպաստել, ապահովել, սահմանել, իրականացնել… և նույնքան ոչինչ չասող ձևակերպումները, որոնցից և ընդհանրապես ամբողջ ծրագրից այդպես էլ որևէ կերպ չի հասկացվում՝ Հայաստանի գյուղատնտեսությունում առաջնայինը խորդենո՞ւ մշակությունն է, թե՞ ցիտրուսների կամ բանանի, թե՞ հացահատիկային մշակաբույսերի կամ բամբակենու: Չի հասկացվում, թե ինչպիսի գյուղատնտեսության երկիր են ուզում տեսնել այսօրվա կառավարողները: Հայաստանի գյուղատնտեսության ապագան ճագարաբուծությո՞ւնն է, շենշիլայաբուծությո՞ւնը, թե՞ կոկորդիլոսաբուծությունը: Ծրագիր է ներկայացվում՝ ոչ մի խոսք չասելով ոլորտային առաջնահերթությունների մասին: Եվ դա տրամաբանական է ու թերևս մեզ համար ոչ զարմանալի, քանի որ օրեր առաջ գյուղնախարարության բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը, որ հանրապետությունում մնացած եզակի մասնագետներից է այս ոլորտի, խոստովանեց, որ ինքն ընդհանրապես տեղյակ չէ գյուղատնտեսության ոլորտի ծրագրի մշակումից, «մշակողների» կազմում ներգրավված չէ:

Եվ ահա ֆեյսբուքում «զարմանալի», կառավարության ծրագրի գյուղատնտեսության հատվածին վերաբերող արտառոց մեկնաբանությամբ է հանդես եկել գյուղատնտեսության փոխնախարար Արտակ Քամալյանը. «Այսօր ծանոթացա Կառավարության ծրագրի վերջնական տարբերակին։ Միտք չկա վերլուծելու ամբողջ ծրագիրը, միայն նշեմ, որ ինձ զարմացրեց քանակական ինչ-որ ցուցանիշների բացակայությունը առնչվող այն հարցադրումներին, թե որտեղ ենք մենք հիմա և դեպի ուր է մեզ անհրաժեշտ շարժվել։ Ամբողջ ծրագրում ընդամենը 3-4 թիվ կա։
Անհասկանալի է, թե ո՞վ է գյուղատնտեսությանն առնչվող հատվածի հեղինակը։ Ոչ մի խոսք խաղողագործության և գինեգործության զարգացման վերաբերյալ, ոչ մի խոսք թռչնաբուծության վերաբերյալ (ի դեպ, թռչնամսի 70%-ը մենք ներկրում ենք): Անհասկանալի է, թե ինչո՞ւ ոչ ոք ուշադրություն չի դարձրել վերջին մի քանի ամիսների ընթացքում ԳՆ-ի կողմից մշակված ռազմավարությանը, գործողությունների պլանին և առհասարակ գյուղատնտեսության զարգացմանն ուղղված քանակական ցուցանիշներին։ Ոչ ոք չի զանգել, հարցուփորձ չեն արել, պարզապես չեն նկատել։ Այնպիսի տպավորություն է՝ կարծես էլեկտրոնային նամակները տեղ չեն հասել, կամ փոստատարն է անփույթ գտնվել և այլ տեղ է առաքել կամ էլ այնտեղ, ուր ուղարկվում են նամակները, պարզապես…
Հ.Գ. Մի փոքր էլ հարկային հատվածի վերաբերյալ։ Ժամանակին ես 7 տարի ղեկավարել եմ հարկային օրենքի ամբիոնը։ Այսպես, իմ դոցենտներն ու ասիստենտները ավելի գրագետ և որակյալ կկազմեին «առաջարկների» այդ երկու էջը»։

Փոխնախարարի հանգամանալից խոսքին որևէ բան ավելացնելն անիմաստ է: Այդուհանդերձ, այս կառավարության առաջին ծրագիրը ներկայացնելուց հետո հարց առաջացավ, որ այդպես էլ մութ մնաց՝ ի վերջո ովքե՞ր էին կառավարության նախորդ ծրագրի, նաև այս ծրագրի հեղինակները: Փառք Աստծո, ունենք հիանալի տնտեսագետների հսկայական թիմ, որին կնախանձի ցանկացած արևմտյան երկիր: Բայց այն օրերի, նաև վերջին օրերի մեր հարցումները ցույց տվեցին, որ սրանցից և ոչ մեկը մասնակից չի եղել կառավարության ծրագրերի ստեղծմանը: Ծրագրերի մակարդակն էլ անուղղակիորեն դա ապացուցում է: Այսօրվա փոխնախարարի հրապարակային գրությունն էլ (և ոչ միայն դա) հաստատում է, որ փաստորեն նախարարությունների անգամ բարձրաստիճան պրոֆեսիոնալները մասնակից չեն եղել իրենց ոլորտային ծրագրի մշակմանը: Այդ դեպքում հարց է առաջանում՝ իսկ ովքե՞ր են նրանք, ծրագրերը մշակողները: Հարց է, որի պատասխանը ցանկանում են լսել բազում ՀՀ քաղաքացիներ, հատկապես, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոստանում էր գործունեության թափանցիկություն ու հաշվետվողականություն: Իսկ թափանցիկությունը մարդկանց միայն Սերժ Սարգսյանի խոհանոցն ու սանհանգույցը լայվով ներկայացնելը չէ, նաև նման ոչինչ չպարտադրող հարցերին պատասխանելն է, որ մարդիկ ի վերջո իմանան, թե ովքեր են իրենց ու իրենց երկրի վաղվա օրվա զարգացումների գաղափարական հայրերը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում