Thursday, 02 07 2026
Պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է
ՀՀ դեսպանն ու Լիբանանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը քննարկել են ոլորտային հետաքրքրություն ներկայացնող հարցեր
Հայաստանի և Կորեայի ՇՄ նախարարները քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Արևելագիտության ինստիտուտի և Մանկավարժական համալսարանի միջև կնքվել է համագործակցության հուշագիր
Հորդոր վարորդներին․ ամռանը ավտոմեքենայում չթողնեք վտանգավոր իրեր
Հառիճավանք վանական համալիրի եկեղեցու որմնանկարները վերականգնվում են․ ԿԳՄՍՆ
Ամենաշոգ օրը կլինի հուլիսի 3-ը, այնուհետև տեղումներ են սպասվում. Սուրենյան
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է ՆԳՆ 112 Օպերատիվ կառավարման կենտրոն
Հուշանվեր՝ նվիրված ՀՀ գլխավոր դատախազության վարչական շենքի 90-ամյակին. պատմություն, ճարտարապետություն, ժառանգություն
ՊՆ-ում նոր նշանակումներ են կատարվել
23:25
Եվրամիությունը մտադիր է մինչև 200 միլիոն եվրոյի դրամաշնորհներ ներդնել Հարավային Կովկասում․ Ուրսուլա ֆոն դեր Լայեն
23:24
Վենեսուելայում ազգային սուգ են հայտարարել երկրաշարժի զոհերի հիշատակին
23:22
Քեյնի դուբլը հաղթանակ պարգևեց Անգլիայի հավաքականին
Ամենատաք հուլիսը դիտվել է 2018 թվականին
ՀՀ նախագահն ու Կանադայի դեսպանը քննարկել են մի շարք հարցեր
Անցած 1 օրում գրանցվել է 12 ավտովթար․ 3 մարդ զոհվել է
22:50
Թրամփը քննադատել է իր մասին գրված նոր գիրքը
Երևանում մեկնարկած եվրոպական դատախազների երկխոսության հայկական հարթակի համաժողովում կքննարկվեն ոլորտին առնչվող մի շարք հարցեր
22:30
Վենեսուելայում երկրաշարժից մեկ շաբաթ անց՝ դեռ կենդանի մարդիկ են դուրս բերում փլատակներից
22:20
«Նոա»-ն նոր աջ պաշտպան ունի
22:10
Մարոկկոն պատմություն է կերտել ԱԱ-2026-ում
ԵԱՏՄ-ում ՀՀ մասնակցությունը դե-ֆակտո սառեցված է, ի տարբերություն ՀԱՊԿ-ի՝ ռուսների ձեռքով
21:50
Հայտնի է ՀՀ-ի 10 լավագույն շախմատիստներն ու շախմատիստուհիները
Ֆոն դեր Լայենի այցի կարևոր թեմաներից են կապուղիները. Հայաստանի համար լայն պատուհան է բացվել
21:30
Ադրբեջանի հրեական համայնքները Քնեսետին կոչ են արել
«Ուժեղ Հայաստանը» վերջապես զգացել է պետության համը. նրանց պայքարը ՍԴ-ում դրա վկայությունն է
21:09
ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ
Ռուսաստանի Անվտանգության խորհուրդը մերձբալթյան երկրներին «հայելային պատասխանի սցենարներ է քննարկել»
Խաղաղությունն իրականություն է․ Ալիև
20:54
Ֆոն դեր Լայենը հայտարարել է Ադրբեջանի հետ ԵՄ գործընկերությունն ամրապնդելու մտադրության մասին

Ընտրությունը փակ ձմերուկ է. Ուրցաձորում թեժ ընտրություններ են սպասվում

Փետրվարի 17-ին Արագածոտն, Արարատ, Արմավիր, Գեղարքունիք, Լոռի, Կոտայք, Շիրակ, Վայոց ձոր, Տավուշ մարզերի համայնքների տեղական ինքնակառավարման մարմինների հերթական և արտահերթ ընտրություններ են։ Թեժ ընտրություններ են սպասվում հիմնականում այն համայնքներում, որոնց ղեկավարները անցած տարվա գարնանը տեղի ունեցած իշխանափոխությունից հետո հեղափոխական ալիքի տակ կամովին հրաժարական ներկայացրեցին։ Համայնքի ղեկավարի արտահերթ ընտրությունները թեժ են լինելու հատկապես Ուրցաձոր, Աշոցք, Մալիշկա համայնքներում, որոնք պարտադրված հրաժարականից հետո ներկայումս կրկին առաջադրել են իրենց թեկնածությունը։

Տևական ժամանակ բողոքի ակցիաների կենտրոն դարձած Արարատի մարզի Ուրցաձոր համայնքում համայնքի ղեկավարի համար առաջադրվել է 7 թեկնածու, որոնցից երկուսը ինքնաբացարկ են ներկայացրել, իսկ մնացած 5-ը պայքարելու են գյուղապետի պաշտոնի համար։ Պայքարողների թվում է, ինչպես արդեն նշեցինք, նախկին համայնքապետ Ռաֆիկ Անդրեասյանը, համայնքի ղեկավարի ներկայիս պաշտոնակատար Գևորգ Ավետիսյանը, որը համարվում է Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի հովանավորյալը։ Առաջադրվել է նաև անկուսակցական Անդրանիկ Կարապետյանը, Անդրանիկ Մխիթարյանը և Սամվել Սիմոնյանը։

Ուրցաձորում հիմա էլ կրքերը բորբոքված են։ Երկու-երեք մասի բաժանված համայնքում ամեն թև իր թեկնածուն ունի և առաջ է տանում նրա շահերը։

Համայնքի նախկին համայնքապետ Ռաֆիկ Անդրեասյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ ամեն ինչ նորմալ է, կրքերը հանդարտվել են, թեև «մինչ ընտրությունը ամեն օրը տարի է թվում»։ «Ամեն ինչ պրծավ, վերջացավ։ Ստի ոտքը կարճ է։ Էդպես էլ պետք է լիներ։ Հիմա սպասում ենք ընտրություններին, ժողովուրդը կորոշի՝ ում ընտրի։ Հիմա ոչ մի բան չեմ կարող ասել։ Ընտրությունը փակ ձմերուկ է, մինչև չավարտվի, չկտրենք, չբացենք, չենք կարող ասել՝ ինչ կլինի»,- ասաց նախկին համայնքապետը։

Ռաֆիկ Անդրեասյանն ասաց, որ ինքը համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատարի կողմից վարչական ռեսուրսի կիրառման փորձերի ականատես չի եղել, չի կարող պնդել նաև մարզպետի հովանավորության հանգամանքը, բայց մի բանում վստահ է, որ ժողովուրդը անփորձ թանը փորձած մածունի հետ չի փոխի։ «Ով ուզում է լինի, ժողովուրդը կտա իր գնահատականը։ Ակնկալում ենք նորմալ, հանգիստ ընտրություններ, առանց միջադեպերի»,- եզրափակեց նա։

Համայնքի ղեկավարի ներկայիս պաշտոնակատար Գևորգ Ավետիսյանն էլ հերքեց, թե նախընտրական կրքերը թեժ են․«Ամեն ինչ նորմալ է՝ և՛ ժողովրդի տրամադրությունը, և՛ մթնոլորտը, և՛ քարոզարշավի ընթացքը։ Ամեն ինչ շատ հանգիստ է»։

Ուզում եք ասել՝ որևէ լարվածություն չկա՞ համայնքում։

-Իհարկե, ոչ։ Բայց դե քաղաքական պայքար է, կարող է որոշակի լարվածություն լինել, բայց դա այն լարվածությունը չի, որի մասին պատկերացում կար Ուրցաձորի մասին ամիսներ առաջ։

Իսկ ինչպե՞ս եք մեղմել ամիսներ առաջվա լարված տրամադրությունները։ Գյուղացիները կառավարության շենքի դիմաց ամիսներ առաջ ասում էին, որ գյուղը կիսվել է ու արյուն է թափվելու։

-Տրամադրությունները մեղմվել են մեր չորս ամսվա աշխատանքի արդյունքում։ Մենք աշխատել ենք մեր վերաբերմունքով մարդկանց հասկացնել, որ մեզ համար տարբերություն չկա, թե իրենք ինչ քաղաքական դիրքորոշում ունեն։ Մենք բոլորին նայում ենք հավասար, բոլորս էլ հայ ենք, մի գյուղում ենք ապրում և իրավունք չունենք այլ կերպ նայել դիմացինին։

Բայց ուրցաձորցիների մի մասը ձեզ չէր ընդունում։ Բողոքի ակցիաներով հասել էին կառավարության դիմաց, որտեղ նրանք նշում էին, որ դուք չունեք բավարար գիտելիքներ, կրթություն խոշորացված համայնքը ղեկավարելու համար։

-Եթե քաղաքական պայքար է, իրավիճակը թեժ է, ապա հնարավոր է, իրավիճակից ելնելով, նման բողոքներ լինեն, որոշ մարդկանց խումբ հավաքվի, որը կարող է և չընդունի քեզ։ Դա նորմալ է։

Իսկ փետրվարի 17-ին մրցակցությունը հիմնականում ում հետ է լինելու։ Նախկին համայնքապետի՞։ Ձեր շանսերը ինչպե՞ս եք գնահատում։

-Ես իմ կամ որևէ մեկի շանսերը չեմ կարող գնահատել։ Այդ շանսերը կարող է գնահատել միայն ժողովուրդը՝ փետրվարի 17-ին իր ընտրությամբ։

Անգամ ձեր շանսե՞րը չեք կարող գնահատել։

-Ոչ մեկինն էլ չեմ կարող, որովհետև ժողովուրդն ունի կարծիք և իր ընտրությամբ կարտահայտի իր կարծիքը։

Ասում են, որ դուք Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի հովանավորյալն եք։ Նա է ցանկանում ձեզ համայնքապետ դարձնել։ Այս հանգամանքը բարձրացնո՞ւմ է ձեր շանսերը։

– Ինձ միայն ժողովրդի հովանավորությունն է պետք։ Եթե մենք այսօր փորձում ենք երկրում ժողովրդավարություն սահմանել, ապա մարզպետի հովանավորություն, կառավարության հովանավորություն… դրանք սխալ սկզբունքներ են։ Մեր մարզպետն էլ առայժմ դեռ չի շարժվում այդ սկզբունքներով։

Առա՞յժմ։ Այսինքն` հնարավոր է շարժվի՞։

-Նման քայլեր ես իր կողմից չեմ նկատել։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում