Իսպանիայի ոստիկանությունը ձերբակալել է միջազգային հանցավոր կազմակերպության՝ «Վարդագույն հովազներ»-ի անդամին, որին կասկածում են 2007-ին Դուբայում ավելի քան 3 մլն եվրո արժողությամբ թանկարժեք զարդերի գողությանը մասնակից լինելու մեջ: Այս մասին գրում է Ria Novosti-ն:
Իրավապահները 33-ամյա սերբ Բորկո Իլինչիչին ձերբակալել են թանկարժեք զարդերի՝ պատմության մեջ ամենահայտնի գողության կասկածանքով:
ԱՄԷ-ում Իլինչիչը հեռակա կարգով դատապարտվել էր ցմահ ազատազրկման: Ինտերպոլի տվյալներով՝ «Վարդագույն հովազներ» հանցախմբի կազմում, որը զբաղվում է թանկարժեք զարդերի գողությամբ, մտնում է 200 մարդ, հիմնականում՝ ծագումով նախկին Հարավսլավիայի տարածքից:








































