Զբոսաշրջության զարգացման, ոլորտում ավիացիոն ընկերությունների ներգրավման, ինչպես նաև մայրաքաղաքում ներդրումային ծրագրերին առնչվող հարցեր են քննարկվել Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի՝ չինական SINOM ընկերության նախագահ Անդի Ժանգի հետ տեղի ունեցած հանդիպման ժամանակ։
Ներկայացնելով իր ղեկավարած ընկերության գործունեության հիմնական ուղղությունները, Անդի Ժանգն առանձնացրել է ընկերության Հայաստանի հետ կապված ծրագրերը։
Կարեն Կարապետյանը, գնահատելով հայ-չինական հարաբերությունների կարևորությունը, ընդգծել է փոխշահավետ գործակցության Երևանի պատրաստակամությունը։ Ներկայացնելով մայրաքաղաքում ներդրումային առումով հետաքրքրություն ներկայացնող ոլորտները, քաղաքապետն առանձնացրել է մասնավորապես զբոսաշրջության բնագավառում Երևանի հետաքրքրությունները։
SINOM ընկերության նախագահն իր հերթին հավաստել է փոխշահավետ գործակցության չինական կողմի շահագրգռվածությունն ու պատրաստակամությունը։











































