Սոչիի ձմեռային օլիմպիական խաղերի 15-ամյա չեմպիոնուհի, գեղասահքում Ռուսաստանի հավաքականի կազմում ոսկե մեդալի արժանացած Յուլիա Լիպնիցկայան ստացել է սպորտի վաստակավոր վարպետի կոչում:
Նա այդ պատվին արժանացել է Ռուսաստանի Դաշնության սպորտի նախարար Վիտալի Մուտկոյի հրամանագրով:
«Յուլիան դեռ շատ երկար ճանապարհ ունի անցնելու: Այս մարզուհին չափազանց բարձր նվաճումով է սկսել իր կարիերան և այդպես էլ պետք է շարունակի»,- այս առիթով հայտարարել է Մուտկոն:







































