Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը համաձայն է կոալիցիոն կառավարություն ստեղծելուն: Այս մասին հայտնել է Ուկրաինայի Գերագույն ռադայի խոսնակ Վլադիմիր Ռիբակը՝ ՆԱՏՕ-ի խորհրդարանական ասամբլեայի անդամների հետ հանդիպման ժամանակ`դրա նախագահ Հյու Բեյլիի գլխավորությամբ:
«Պետության ղեկավարը համաձայն է նախարարների կոալիցիոն կաբինետ ստեղծելուն: Նման հնարավորություն դեռևս կա: Երկիրը չի կարող լինել առանց կառավարության»,- ասել է խոսնակը: Դրանով հանդերձ` նա ընդգծել է, որ «կառավարությունը պետք է ապաքաղաքական լինի և առաջնային համարի պետության միայն տնտեսական խնդիրները»:
Ռիբակն «վերջնագիր և դիկտատ» է համարել ընդդիմության` նախարարների կաբինետի ձևավորումն իրեն հանձնելու պահանջը: Նա նշել է, որ ընդդիմության ներկայացուցիչները երկու տարբերակ ունեն` «լինել ընդդիմության մեջ, իրենց համար վարկանիշ հավաքել և նրանց հետ ընտրությունների գնալ» կամ «իրենց լավագույն մասնագետներին կառավարություն ուղարկել և միասին դուրս գալ ներկա դրությունից»:









































