ԱՄՆ-ն Սիրիայից զորքերի դուրսբերման վերջնաժամկետ է սահմանել, գրում է The Wall Street Journal պարբերականը։
Պարբերականի աղբյուրների համաձայն՝ ԱՄՆ-ի զինված ուժերը պառրաստվում են ամերիկյան զորքերն ամբողջությամբ դուրս բերել մինչև ապրիլի վերջ՝ չնայած նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը դեռ քուրդ դաշնակիցներին իրենց հեռանալուց հետո հարձակումից պատրաստվելու ծրագիր չունի։
Նշվում է, որ եթե Սպիտակ տունն ուղղությունը չփոխի, զինվորականները մինչև մարտի կեսեր Սիրիայից դուրս կբերեն զորամիավորման զգալի մասը, իսկ զորքերի դուրսբերումը կավարտվի ապրիլին։