Sunday, 05 07 2026
21:50
​«Սուպերաղջիկը» դարձել է DC Studios-ի երկրորդ խոշոր ֆիլմը
21:30
Գաուդիի չկառուցված երկնաքերը «կենդանանում է» 118 տարի անց
21:09
Արեգակի վրա ամենամեծ արևաբծերի խումբն է ձևավորվել
Հունիսի 7-ին Հայաստանում «անկախության երկրորդ հանրաքվե է կայացել»
20:45
ՕՊԵԿ+-ը կմեծացնի նավթի արդյունահանումը
Ռուբինյանը հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան»-ը կօգտագործի մանդատները՝ փորձելով խուսափել արդարադատությունից
Անկարան շարունակում է Կարս-Իգդիր-Արալիկ-Դիլուջու երկաթուղու կառուցումը. թուրք նախարար
20:00
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
19:45
Ուկրաինան մերժել է Կոնստանտինովկայում զինծառայողների դիերի փոխանցման՝ ՌԴ առաջարկը․ ՌԴ ՊՆ
Աջակցման նոր ծրագիր՝ 1հա և ավելի ջերմատնային տնտեսություն ունեցող տնտեսվարողների համար
19:15
Ալինա Չարաևան այսուհետ հանդես կգա Հայաստանի դրոշի ներքո
Մեկնարկել է «Կապան Ֆեստ 2026» միջազգային երաժշտական փառատոնը․ ԿԳՄՍՆ
18:45
Որոնք են լինելու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի հիմնական թեմաները Անկարայում
Հրդեհ Նորապատ բնակավայրում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը
18:15
321 ադամանդ, 56 շափյուղ, 13 զմրուխտ և 6 սուտակ․ մատանի՝ Թրամփի համար
Գյումրի-Երևան ավտոճանապարհին ՃՏՊ է տեղի ունեցել․ կա վիրավոր
17:45
Չինաստանը նոր արբանյակ է դուրս բերել ուղեծիր
Ուշադրություն. ամեն թուղթ ՀԴՄ չէ․ վարչապետ
17:15
Սլովակիայում չեն կարողացել Ֆիցոյին ցմահ թոշակից զրկելու հանրաքվե անցկացնել
Երևանում իրանցի տղամարդը սպառնացել է ինքնահրկիզվել և փորձել է խոչընդոտել ԱԱԾ աշխատանքը․ Shamshyan
16:45
Կրեմլը մանրամասներ է հայտնել Պուտինի և Թրամփի հեռախոսազրույցի բովանդակությունից
Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցում Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել սուրբ և անմահ պատարագին
WhatsApp-ը կթույլատրի օգտանունով կապ հաստատել՝ առանց հեռախոսահամարի
Սպասվում է կարճատև անձրև ու ամպրոպ
15:45
48 ժամ՝ Երևանում, ուր գնալ և ինչ անել․ միջազգային պարբերականի անդրադարձը
Վերին Խոտանան ավտոճանապարհին մարդատար ավտոմեքենաներ տեղափոխող բեռնատար է այրվել
NASA-ն փորձում է փրկել տիեզերք ընկնող Swift աստղադիտարանը
Ռուսաստանը «տորպեդահարում» է իրանա-ամերիկյան բանակցությունները
14:45
Խամենեիի սգո արարողությունը Թեհրանում. նոր առաջնորդ Մոջթաբան բացակայում է․ Reuters
Սահմանադրությունը պետք է լինի նաև յուրաքանչյուրիս գիտակցված ընտրությունը․ Սրբուհի Գալյան

Հաճախորդների վատ սպասարկումը բացասաբար է անդրադառնում ընկերության ֆինանսական արդյունքների վրա

Նշանավոր Բի-Դի-Օ աուդիտորական ընկերությունների խումբը, որը հանդես է գալիս աշխարհի 144 երկրում, այդ թվում նաև Հայաստանում` «Բի-Դի-Օ Արմենիա» ընկերության միջոցով, բազմիցս ներկայանում է տարբեր հետազոտություններով, որոնք մեծ պահանջարկ են վայելում գործարար հանրության շրջանում:

Վերջերս Բի-Դի-Օ ընկերությունների խմբի կողմից իրականացված «Ծառայություն 2020, վերադարձ դեպի ծառայություն» թեմայով հետազոտությունը համառոտ տարբերակով հրապարակվել է հեղինակավոր The Economist ամսագրում: Այս հետազոտությամբ առաջին անգամ ներկայացվել է հաճախորդներին վատ սպասարկելու ազդեցությունը բիզնեսի վրա ամբողջ աշխարհում: 2013թ. վերջերին Եվրոպայի, Հյուսիսային Ամերիկայի, Ասիայի գործարար աշխարհի 832 առաջատար ընկերությունների շրջանում իրականացված հարցումը ցույց է տալիս, որ այդ ընկերությունների գրեթե 59%-ը հաստատում է, որ հաճախորդների սպասարկման որակի անկումը էական ազդեցություն է ունենում ֆինանսական արդյունքների վրա:

Հարցման արդյունքները ցույց են տվել, որ հաճախորդների վատ սպասարկման արդյունքում ընկերությունների 27%-ը կորցրել է հաճախորդներին, 15%-ի բաժնետոմսերի գինն ընկել է, իսկ 23%-ը ստիպված է եղել փոխհատուցել հաճախորդներին:

Հարցման մասնակիցների գերակշռող մասը` 84%-ը գտնում է որ հաճախորդների սպասարկումը համարվում է կամ «շատ» կամ «չափավոր» կարևոր իրենց ֆինանսական արդյունքների համար: Ընկերությունների միայն 36%-ը ներկայումս ունի ռազմավարություն, որը ներկայացնում է կապը հաճախորդների սպասարկման և գործունեության ֆինանսական արդյունքների միջև, իսկ 41%-ը գտնում է, որ նման ռազմավարություններն անհրաժեշտություն են, և իրենք աշխատում են դրանց վրա:

Դիտարկվել է նաև այն հարցը, թե հաճախորդների սպասարկմանն առնչվող հարցերի գծով արդյոք կա անմիջական ղեկավար ընկերությունների Խորհրդի կազմում, և պարզվել է, որ միայն 28%-ն ունի նման ղեկավար իրենց Խորհրդի կազմում: Իսկ առաջատար գործարարների միայն 29%-ն է գտնում, որ հաճախորդներին ուղղված գործունեությունը կարող է էական լինել մասնագիտական գործունեության զարգացման համար:

Ընկերությունների համար շարունակում են մնալ կարևոր հաճախորդների ներգրավման համար օգտագործվող ավանդական մեթոդները` հեռախոս, ուղղակի վաճառքներ, սակայն մեծ է նաև սոցիալական ցանցերի դերը, և հարցվածների 36%-ը նշել է, որ հաճախորդների ներգրավման համար օգտագործում են սոցիալական ցանցերը, ընդ որում հարցվածների 15%-ը գտնում է, որ սոցիալական ցանցերը կդառնան հաճախորդների հետ փոխազդեցության ամենակարևոր միջոցը, սակայն ավելի քան 25%-ը գտնում է, որ սոցիալական ցանցերը 2020 թվականին կունենան նույն նշանակությունը, ինչ ունեն ներկայում:

Ծառայությունների մատուցման որակի բարձրացման համար ընկերությունների 40%-ը մեծ նշանակություն է տալիս գիտահետազոտական նյութերին և անձնակազմի շարունակական կրթմանը և գտնում է, որ այդ ուղղություններով անհրաժեշտ է գումար ծախսել:

Բի-Դի-Օ ընկերությունների խմբի Հաճախորդների և շուկաների դեպարտամենտի Գլխավոր տնօրեն Ալլան Էվանսը նշել է. «Հաճախորդների ներգրավման և պահպանման համար պայքարը թեժ է լինելու յուրաքանչյուր շուկայում և ոլորտում: Շատերի համար այս պայքարը գոյատևման և մրցակցային առավելություններ ունենալու համար առանցքային գործոն է: Ճիշտ է, որ ընկերությունները կենտրոնանան որակի, գների և նորամուծությունների վրա, բայց ոչ ծառայությունների մատուցման որակի հաշվին»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում