Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ թույլատրված մթերքների ոչնչացումը արդարացված է տնտեսական դրդապատճառներով։
Նախագահի խոսքով՝ տնտեսության տեսանկյունից երբեմն ավելի լավ է մթերքները ոչնչացնել, քան պարզապես բաժանել։ Նա նկատել է, որ դա «տարօրինակ» է հնչում, սակայն հիմնավորված է աշխատատեղերի պահպանմամբ, կայունության մակարդակով, գնային քաղաքականոթյամբ և այլ գործոններով։
Պուտինը հավաստել է, որ, «չնայած իր խոսքի ոչ այնքան ձեռնտու և բարենպաստ հնչողությանը», մթերքների ոչնչացումն ի վերջո տնտեսական աճի է հանգեցնում։








































