Թոմ Կրուզի նախկին կինը՝ հմայիչ Քեթի Հոլմսը, շարունակում է ակտիվ կյանք վարել, գրում է viva.ua-ն: Նա իր ամենասիրելի բրենդներից մեկի՝ Donna Karan-ի ցուցադրությանը մասնակցելու համար ընտրել է սեքսուալ total black կերպարը՝ սև կաշվե կորսետ ու շիֆոնից թափանցիկ, երկար փեշ:
Քեթիի ոճային look-ը եզրափակել է բայքերական ժակետը:
Աստղին Donna Karan-2014-2015 ցուցադրության ժամանակ ընկերակցել են թոփ մոդել Կարլի Կլոսն ու երգչուհի Ռիտա Օրան, ինչպես նաև Հյու Ջեքմանը կնոջ՝ Դեբորայի հետ:
.jpg)

.jpg)














































