Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոյի ողջ ունեցվածքը ձերբակալվել է: Այս մասին հաղորդում է RIA-Novosti գործակալությունը՝ հղում անելով Ուկրաինայի գլխավոր դատախազի տեղակալ Միխայիլ Գավրիլյուկին: Ձերբակալվել է նաև երկրի ներքին գործերի նախկին նախարար Յուրի Լուցենկոյի ունեցվածքը:
Գավրիլյուկի խոսքերով՝ Լուցենկոյի ունեցվածքը գնահատվել է 1.7 միլիոն գրիվնա (մոտ 200 հազար դոլար): Քրեական գործում խոսվում է մոտ մեկ միլիոն գրիվնա հասցված վնասի մասին: Տիմոշենկոյի ունեցվածքի գնահատման վերաբերյալ դատախազի տեղակալը ոչ մի բան չի ասել՝ նշելով միաժամանակ, որ մասնագետները փնտրում են այդ երկու նախկին պաշտոնայների այլ ունեցվածք, որ կա Ուկրաինայում, սակայն գրանցված է իրենց մերձավորների անուններով:
Հիշեցնենք, որ Ուկրաինայի դատարանում քննվող գործով՝ Տիմոշենկոն Ուկրաինայի հասցրել է մինչև 1.5 մլրդ գրիվնայի վնաս: Նրան սպառնում է 7-10 տարվա ազատազրկում:









































