«Օսկարի» մրցանակաբաշխությունը կանցկացվի փետրվարի 24-ին Հոլիվուդում՝ առանց վարողի: Այս մասին հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով ABC հեռուստաալիքի ժամանցային ծրագրերի տնօրեն Քերի Բերքին:
Նշվում է, որ պրոդյուսերները որոշել են, որ արարողությունը տեղի կունենա առանց վարողի: Այս որոշմանն աջակցել են կինոակադեմիան և հեռուստաալիքը, որով կցուցադրվի արարողությունը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ «Օսկար» մրցանակաբաշխության արարողությունը կարող է մնալ առանց վարողի՝ սկանդալի պատճառով: Դերասան Քեվին Հարթը նույնպես հայտարարել է, որ չի վարի «Օսկարի» արարողությունը: